Ամերիկաբնակ դերասանուհի Անժելա Սարգսյանի դուստրը՝ Եվան, դարձել է 16 տարեկան: Ներկայումս Եվան մայրիկի մոտ է: Անժելան դստեր լուսանկարներն է հրապարակել: Դրանց կից նա գրել է.
«Իմ միակ, շնորհավոր 16-ամյակդ: Դու իմ օրհնությունն ես, իմ գանձը, իմ ընտանիքը, իմ ամեն ինչը, իմ արքայադուստրը: Սիրում եմ քեզ դեպի տիեզերք եւ հետ»:
Հավելենք, որ տարիներ առաջ Եվան տեղափոխվել էր ԱՄՆ, սակայն որոշ ժամանակ անց Անժելան որոշում էր կայացրել, որ դուստրը պետք է կրթություն ստանա Հայաստանում:
Անժելան հարցազրույցներում խոստովանում էր, որ Եվան ամերիկյան դպրոցներում կարող է վատ ազդեցության տակ ընկնել:
Հայաստանում Եվան ապրում է հայրիկի մոտ: