Ալիևը «մատնել» է Արցախում իր առանցքային խնդիրներից մեկը

Լուրեր mediaarm 2021-07-24 21:15:00 7002
aliev-armenia_8-TiF.jpg

1in.am- «Այս պահին Ղարաբաղում 25 հազար հայ է մնացել։ Ի՞նչ տրամաբանությամբ մենք պետք է 25 հազար հոգուն կարգավիճակ շնորհենք», հայտարարել է Բաքվի ղեկավար Ալիևը, ասելով, թե Արցախի հարցը փակված է: Նա իհարկե կրկնում է իր արդեն հայտնի դիրքորոշումը, որը սակայն չի ընդունվում միջազգային օրակարգում: Սակայն, տվյալ պարագայում ալիևյան «թեզը» հերքելը չէ անդրադարձի նպատակը կամ խնդիրը: Դրա հնարավորությունն ու առիթները լինում են, կամ լինելու են, և մենք օգտագործում ենք այդ առիթները:

Տվյալ պարագայում հարկ է ուշադրության արժանացնել հայտարարությունը 25 հազար բնակչի մասին: Ալիևը փաստացի «մատնում» է իր գլխավոր խնդիրներից մեկը: Խնդիր, որը հայկական կողմը փաստացի տապալել էր արցախյան առաջին պատերազմից հետո, և ուղղակի իրավունք չունի ոչ միայն տապալել, այլ նույնիսկ փոքր ձախողել այժմ՝ 44-օրյա պատերազմից հետո: Մի կողմ թողնենք այն, որ իրականությանը չի համապատասխանում Արցախում 25 հազար բնակչի մասին ալիևյան հայտարարությունը:

Արցախում այսօր ապրում է մի քանի անգամ ավելի շատ բնակչություն, քան Բաքվի ղեկավարի ներկայացրած թիվը: Սակայն անկասկած է, որ այսօր Արցախում ապրում է մի քանի անգամ քիչ բնակչություն, քան պետք է ապրեր, և պետք է ապրեր դեռևս առաջին պատերազմից հետո, ու կենսականորեն պետք է ապրի այժմ: 2004 թվականին պաշտոնական Երևանը «ոգևորված» էր, որ ԵԱՀԿ մոնիտորինգը չի արձանագրել ազատագրված տարածքների բնակեցում: Այն դեպքում, երբ հենց բնակեցումն էր լինելու արցախյան հարցում հայկական իրավունքների հենասյուններից մեկը, հայկական քաղաքական-դիվանագիտական ռեսուրսներից մեկը, որի հիման վրա պետք է կառուցվեր հայկական քաղաքականությունն ու ստիպեր Ադրբեջանին մնալ հարցի խաղաղ կարգավորման տրամաբանության մեջ:

Արցախում, որ իր ենթակայության տակ գտնվող սահմանագծով Հայաստանի հանրապետության գրեթե կեսն էր, իսկ բնակչությամբ՝ ընդամենը մի քանի տոկոսը, պետք է ապրեր նվազագույնը 300-500 հազար մարդ, որոնք դառնալու էին անխուսափելի գործոն և ճկունության ռեսուրս մեր դիվանագիտության համար: Իհարկե, խոսքը լոկ ֆիզիկական բնակության մասին չէ, որովհետև տվյալ պարագայում հույժ կարևոր գործոն էր լինելու Արցախում բնակչության ոչ միայն թիվը, այլև կենսագործունեության որակն ու ներդաշնակությունը համաշխարհային քաղաքակրթական գործընթացներին: Ներկայումս այդ խնդիրը ձեռք է բերել առավել սուր հրատապություն՝ Արցախում բնակվող քաղաքացիների թվի էական աճ, և էական աճ կյանքի որակի իմաստով, անվտանգային մեխանիզմներից, պաշտպանական որակներից մինչև խաղաղ կենսագործունեության արդիականացում: Կհաջողվի՞ մեզ լուծել այդ հարցը, դրա շնորհիվ կարող ենք ակնկալել նաև հաջողության ռեսուրս քաղաքական-դիվանագիտական տիրույթում: Չի հաջողվի, այդ դեպքում կամա, թե ակամա կնպաստենք Ալիևի նոր «հաջողությունների» խթանմանը:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ