MediaArm.am-Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովն իր թվիթերյան էջում գրառումների շարք է սկսել, համաձայն որոնց՝ հունիս ամսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի ԶՈւ հսկողության տակ։ «Խանքենդին (Ստեփանակերտը-խմբ) հունիսին ամբողջությամբ կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ՝ ուժով, թե առանց դրա։ Խաղաղ բնակիչները կարող են մնալ իրենց տներում»,- գրել է Սահիդովը։
Մեկ այլ գրառման մեջ նա տարակուսում է, որ Ստեփանակերտի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու մասին իր թվիթը տարակուսանք է առաջացրել Հայաստանում։
«Կարծես թե սովորական հայերն ու սփյուռքի ներկայացուցիչներն անհրաժեշտ չափով տեղեկացված չեն նոյեմբերի 10-ի հայտարարության բովանդակությանը։
Այնտեղ հստակ նշված է, որ Ստեփանակերտն ու մյուս քաղաքներն աստիճանաբար անցնելու են Ադրբեջանի հսկողության տակ։ Չեք հավատում՝ հարցրեք Նիկոլին»,- գրել է Սահիդովը։