MediaArm.am-Ադրբեջանն ուսումնական վարժանքների նպատակով օդ է բարձրացրել մարտական ինքնաթիռներն ու «Բայրաքթարները»: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»: «Ուսումնական վարժությունների շրջանակներում ընթանում են օդային հետախուզական աշխատանքներ:
Օդային հետախուզությունն իրականացվում է պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատների որոշմամբ»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում: