7-ամյա տղա երեխան ընկել է պատուհանից. Բժիշկները պայքարում են կյանքի համար

Իրադարձային mediaarm 2023-07-14 09:43:00 2073
Հետևեք մեզ՝ Telegram-ում
img5418_1oLqA.jpeg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկ Ռաֆիկ Մաթևոսյանն ու կրտսեր պարեկ Երվանդ Առաքելյանը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի Հալաբյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 հոգի և հայտնել, որ երեխան շենքի պատուհանից վայր է ընկել և մինչև շտապօգնության գալը անհրաժեշտ է, որ փոքրիկին տեղափոխեն հիվանդանոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները անմիջապես իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց, որտեղ էլ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը՝ գործի են անցնում բժիշկները:

Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է և չի բացառվում, որ Գյումրու բժշկական կենտրոնում անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան ընկել է իրենց տան 3-րդ հարկի պատուհանից: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն ու ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և երեխայի խաղալիքը:  

Դեպքի մասին արդեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից տեղեկություն են փոխանցել Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 7-ամյա տղա է: 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
jranjatum-2_KImO5.jpg

Մինչև ժամը 22:00 ջուր չի լինելու

xoshor-avtovtar_NmWT1.jpg

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

karkut_oevVO.jpg

Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ

vardan-ghukasyan_TbOkU.jpg

«Գալիս եմ քեզ աջակցեմ, ա՛յ մարդ». Վարդան Ղուկասյան. Տեսանյութ

rubli-2_CzJuz.jpg

Ռուբլու փոխարժեքը ավելի բարձրացավ․ ԿԲ

erkrasharj_f3kmw.jpg

Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

luys-chi-linelu-1_AbAaS.jpg

Մայիսի 15-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

artakarg-depq_Vcj10.jpg

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Կան վիրավորներ

serakan-haraberutyun_MZlLW.jpg

Կոտայքի մարզում տղամարդը մուտք է գործել իր ծանոթ կնոջ բնակարան, ստիպել է մերկանալ, ապա նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել

astxagushak_xIEz5.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 15-ի համար

jranjatum-1_ou-T6.jpg

Վաղը 12 ժամ ջուր չի լինելու

gazanjatum-1_yenti.jpg

Վաղը գազ չի լինելու այս հասցեներում

gagik-surenyan-1_TLob4.jpg

Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում

shtap-ognutyun_UENfC.jpg

Ողբերգական վթար` Երևան-Մեղրի ճանապարհին. Կան զոհեր

gayane-aslamazyan_grs94.jpg

«Ես ի՞նչ եք անում, ա՛յ անաստվածներ». Գայանե Ասլամազյան. Տեսանյութ

gohar-gazparyan_1gxZw.jpg

Գոհար Ավետիսյանի ամուսնալուծված քույրը հայ տղայի հետ է ամուսնացել և երեխայի է սպասում

rubli-1_79PfK.jpg

Ռուբլին ավելի թանկացավ․ Նոր տվյալներ

avtovtar-tavushum_-J9_S.jpg

Ավտովթար՝ Տավուշի մարզում. Մանրամասներ

marta_VVe37.jpg

Եկեղեցու այգում լքված նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է. Ով է նա

avtovtar_KD7UO.jpg

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Կան մեծ թվով վիրավորներ

krakocner-1_46Sxr.jpg

Արարատի մարզում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին. Հնչել են կրակոցներ

astxagushak-2_91gCy.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 14-ի համար

jranjatum-2_Dx3fX.jpg

1 օր կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

erkrasharj-3_1g529.jpg

Հունաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

andzrev_3rlQh.jpg

Հայտնի է դարձել՝ երբ կդադարեն անձրևները