6 ժամ եւ ավել տեւել է վիրահատությունը. վերջում ասեցին` սրտի կանգ է գրանցվել. ինչու չհաջողվեց փրկել Արսեն Աֆիյանի կյանքը. նոր մանրամասներ

Հասարակական mediaarm 2024-07-24 13:50:00 960
img5260_Zh0E_.jpeg

6 ժամ եւ ավել տեւել է վիրահատությունը. վերջում ասեցին` սրտի կանգ է գրանցվել. ինչու չհաջողվեց փրկել Արսեն Աֆիյանի կյանքը. նոր մանրամասներ 

hraparak.am-ը գրում է. Սեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքից օրեր են անցել, սակայն Սեւանում խոսում են այն մասին, որ հնարավոր էր փրկել հրազենային վնասվածք ստացած Արսեն Աֆիյանի կյանքը:

Խոսում են այն մասին, որ բժշկական օգնությունն արագ չի ցուցաբերվել, որ հերթապահ բժիշկ չի եղել եւ այլն: Այս դեպքի եւ «Սեւան» ԲԿ-ի գործունեության հետ կապված՝ զրուցել ենք Սեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Նիկողոսյանի հետ:

— Արսեն Աֆիյանի՝ հրազենային վիրավորում ստանալու օրը հիվանդանոցում վիրաբույժ եղե՞լ է, թե՞ ոչ, եւ արդյո՞ք հերթապահ բուժանձնակազմը կարողացել է լիարժեք կազմակերպել վիրավորի բուժօգնությունը։ Մեր ունեցած տեղեկատվությամբ՝ հիվանդանոցում վիրաբույժ չի եղել, նրանք ժամանել են այլ ԲԿ-ից` ուշացումով։ Չի եղել նաեւ արյան պաշար, եւ այն շատ ուշացումով բերվել է Հրազդանից:

— Այդ օրը հերթապահ բոլոր մասնագետները տեղում են եղել, հենց այդ օրն անեսթեզիոլոգը՝ Ներսիսյան Արամը, հերթապահում էր, չի կարա էդպես բան լինի: Մյուս հերթապահն ու պատասխանատուն 20 րոպեից են եկել: Կարող եք այդ օրվա գրաֆիկը նայել: Կարող եմ նաեւ տրամադրել նկարահանումը՝ ոնց են բերում, ոնց են կազմակերպում օգնությունը։ Չկա էդպես բան, որ հերթապահ բժիշկը տեղում չլինի: Մենք հիվանդանոցում արյուն չենք կարողանում պահել, քանի որ չունենք համապատասխան պահպանման կետ: Բայց արագ ձեւով կազմակերպել ենք` արյուն ենք հասցրել: Հրազդանից Սեւան րոպեների հարց է, արագ կազմակերպում ենք: Տվյալ դեպքի հետ կապված՝ բժշկորեն շատ բան կար, տղան ճնշում չուներ: Արյուն ենք հասցրել-տվել, որ մի քանի ժամ կարողացել են մեր բժիշկները վիրահատեն: Ճնշում չուներ, 6 ժամ եւ ավել տեւել է վիրահատությունը: Արդեն վերջացնում էին վիրահատությունը, ասեցին` սրտի կանգ է գրանցվել: Բացի այդ, ընթացքում մի քանի անգամ էլի սրտի կանգ է եղել, բայց մեր բժիշկներն անհնարինն են արել, որ փրկեն կյանքը: Իրենց հարազատները չե՞ն ասում, թե ոնց են աշխատել բժիշկները:

— Մեզ ասացին, որ Դուք դեպքի օրը հիվանդանոց չեք եկել եւ տեղում չեք համակարգել վիրավորների տեղափոխումը, լիարժեք բուժօգնությունը։

— Ես մինչեւ ուշ գիշեր՝ ժամը 4-ը, հիվանդանոցում եմ եղել, արագ կազմակերպել ենք, 2-ին տեղափոխել ենք Երեւան, իսկ ինքը ճնշում չուներ, կոլապսի մեջ էր, ո՞նց տեղափոխեինք, վիրահատության էլ գնացել ենք` կյանքի ցուցումով:

— Քաղաքացիները բողոքում են նաեւ շտապօգնության ծառայությունից: Ամռան ամիսներին Սեւանի թերակղզին եւ Սեւան- Երեւան մայրուղին եւս սպասարկվում էին Ձեր ԲԿ-ի կողմից, հիմա կարծես չեն սպասարկում: Շտապօգնության քանի՞ բրիգադ է սպասարկում Սեւան խոշորացված համայնքը:

— Մինչեւ 40 հազար բնակիչ ունեցող համայնքին տրամադրվում է 1 բրիգադ: Սեւան խոշորացված համայնքի բնակչությունը 33 հազար 800 է, ունենք 1 գծային բրիգադ, 1 տնային կանչ բրիգադ: Սեւան- Երեւան մայրուղին, եթե կարիքը լինում է, գնում են: Իսկ թերակղզի չենք գնում, այն հանձնել են հանրային լողափներին, անհատներին, անհատներն էլ իրենք են կազմակերպում-տանում՝ իրենց բուժկետերն ունեն: Գնացեք տեսեք, թե հանրային լողափների բուժկետներն ինչ վիճակում են:

— Արդյո՞ք բժշկական կենտրոնն ապահովված է համապատասխան նեղ մասնագետներով։

— Որոշ կադրեր չկան, բայց հիմնականում համալրված է:

hraparak.am-ը գրում է. Սեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքից օրեր են անցել, սակայն Սեւանում խոսում են այն մասին, որ հնարավոր էր փրկել հրազենային վնասվածք ստացած Արսեն Աֆիյանի կյանքը:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ