Շտապօգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում։
Երեխաներից 5-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ ծանր, հայտնում է համալսարանական հիվանդանոցի խոսնակ Շուշան Դանիելյանը։
Հիշեցնենք,որ Ժամը 20։20-ից 20։40-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Մուրացան» մանկական հիվանդանոց և «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել մեծ թվով քաղաքացիների։
Պարզվել է, որ նշված անձինք տեղափոխվել են 5-րդ փողոցի տներից մեկից, որտեղ հյուրասենյակում մասնակցելիս են եղել խնջույքի արարողությանը, որտեղ նաև տեղադրված է եղել փայտե վառարան։