Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը պլանավորած ծնողները պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ կստանան։ 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում կտրամադրվի ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
Այսինքն, ընտանիքը կստանա ամսական 50,000 դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները կծնվեն 2022 թ․ հունվարի 1-ից հետո։ Դրամական աջակցությունը կնշանակվի, եթե՝ աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։