42-43 աստիճան ջերմություն՝ նարկոզից դուրս գալու պահին. նոր մանրամասներ քթի վիրահատության ժամանակ կյանքից զրկված կնոջ դեպքի վերաբերյալ

Լուրեր mediaarm 2024-07-10 23:39:00 1326
Հետևեք մեզ՝ Telegram-ում
img5055_EG17F.jpeg

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 5-ին Երևանում գործող «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում քթի պլաստիկ վիրահատության ժամանակ բուժառուն՝ 32-ամյա Լիանա Ս-ն մահացել է։ Նա Հայաստան էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից՝ վիրահատվելու համար:

Կնոջ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից․ «Կատարվում է նախաքննություն՝ մահվան պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դրա պատասխանը կարևոր նշանակություն կունենա վերջնական իրավական գնահատական տալու առումով»։

 

«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց նաև «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանի հետ։ Վերջինս նշեց, որ հիվանդը վիրահատվել է իրենց վիրաբույժներից մեկի մոտ, որը բավականին փորձառու մասնագետ է։ Ղարիբյանը նաև ընգծեց, որ վիրահատական խնդիր չկա, բժիշկների սխալ չկա։ «Կա այսպես կոչված մի ախտորոշում, որը կոչվում է չարորակ հիպերթերմիա, մարդու ջերմաստիճանը՝ բժշկական որոշակի հանգամանքների ու միջամտությունների դեպքում բարձրանում է․ նարկոզից դուրս գալու շրջանում ջերմությունը միանգամից բարձրացել է 42-43 աստիճան։

Նման դեպքերում աշխարհում մահացածության ցուցանիշը բավականին բարձր է, կա միայն մեկ դեղորայք, որը կարող է օգնել, սակայն 80 տոկոս դեպքերում էլի մահն անխուսափելի է։ Մենք նույնիսկ այդ դեղն ենք ներարկել, պրոտոկոլով ամեն ինչ ճիշտ կատարվել է, այդ հիվանդությունը ամբողջ աշխարհում 50 հազարից մեկի մոտ կարող է հանդիպել՝ գենի քրոմոսոմի հիվանդություն է՝ չարօրակ հիպերթերմիա, այսպես ասած՝ չարօրակ գերջերմություն»,-ասաց Ղարիբյանը։

ՀՀ-ում վերջին 10 տարում նման 4-5 դեպք է գրանցվել, վերջին դեպքը վերոնշյալ դեպքն է։ Հարցին, թե նախքան վիրահատությւոնը հնարավո՞ր չի ախտորոշել հիվանդությունը, Ղարիբյանն արձագանքեց․ «Դրա ախտորոշելը նախ շատ բարդ է, և բավականին մեծ ծախսեր է ենթադրում՝ տասնյակ հազարավոր դոլարներ։ ԱՄՆ-ում՝ արտասահմանում որոշ մարդիկ միգուցե իրենց ապահովության համար անեն, եթե իմանան, որ հարազատներից մեկի մոտ նման հիվանդություն եղել է, որովհետև դա գենետիկ ֆակտոր էլ ունի, եթե հարազատներից ինչ-որ մեկի մոտ կա, կարող է հարազատներից մյուսների մոտ էլ լինի, բայց որպես կանոն աշխարհում ոչ ոք վիրահատությունից առաջ չի հետազոտվում այդ հիվանդության մասին պարզելու համար»։

Ղարիբյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ բոլոր կանոնները պահվել են, հիվանդի համաձայնությունը և ստորագրությունը կա, իսկ նրա հարազատների հետ ոչ մի խնդիր չունեն. «Բացատրել ենք, հասկացել են, մեզ ասել են՝ բժիշկ ջան, մենք գնում ենք դատաբժշկական փորձաքննության, եթե ձեր ասած ախտանիշը հաստատվեց, մենք նույնիսկ չենք բողոքի, շատ հանգիստ, իհարկե չեմ ասում ուրախ, բայց մեր ասածն ընդունելով ու հարգելով սպասում են դատաբժշկական փորձաքննությանը»:

Ղարիբյանն անդրադառնալով Shamshyan.com-ի հոդվածին, որտեղ նշվում է, որ սա տվյալ հիվանդանոցում գրանցված 3-րդ դեպքն է, ասում է, որ տեղեկությունը սուտ է․ «Հոդված է գրվել, որ 3-րդ դեպքն է արձանագրվել մեզ մոտ, նախ՝ մեր հիվանդանոցում սա 1-ին դեպքն է, որ քթի վիրահատության ժամանակ մահվան դեպք է գրանցվել, կարող էր քթի վիրահատություն չլիներ, կարող էր լինել կույրաղիքի, ստամոքսի վիրահատություն ու այդ դեպքը լիներ, որովհետև դա վիրահատության հետ ոչ մի կապ չունեցող դեպք է, դա անհատական խնդիր է։

Երկրորդը՝ 3 մահվան դեպք, այն էլ դատաբժշկական փորձաքննությամբ հաստատված մեզ մոտ այս տարի չի եղել, ընդամենը երկու դեպք ենք ունեցել, որ գնացել է դատաբժշկական փորձաքննության, մեկը՝ սա է, մյուսը՝ մի քանի ամիս առաջ չարօրակ ուռուցքի հետ կապված ծանր վիրահատություն է կատարվել, ու այդ դեպքն է եղել։ Եվ եթե նայենք մահացության տոկոսները, հանրապետության մակարդակով ամենաքիչ մահացություններ գրանցված հիվանդանոցներից մեկը մերն է, դա նաև շատ հեշտ կարելի է պարզել Առողջապահության նախարարությունից, թեև տրամաբանական է նաև, որ հիվանդանոցում մահեր էլ են գրանցվում, բայց այնուամենայնիվ, քթի վիրահատությունից մահ դեռևս գրանցված չի եղել մեզ մոտ»։

Հիվանդանոցի փոխտնօրենը նաև նշեց, որ պացիենտը ՀՀ քաղաքացի է եղել, որն ապրել է ՌԴ-ում, այցելել է այստեղ ապրող ծնողներին՝ եղբորը և նաև վիրահատվելու նպատակով։

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ