3-ամյա Ալեքսանդրայի սիրտը դադարեց բաբախել հիվանդանոցում

LifeStyle mediaarm 2024-03-07 12:16:00 1518
Հետևեք մեզ՝ Telegram-ում
3-amya-alexandra_bp6Jj.jpg

Սեպտեմբերի 27-ին Զաքարյանների ընտանիքը բոլորի պես ևս պատրաստվում էր բռնել գաղթի ճանապարհը։ Արփինեն MediaHub-ին պատմում է, որ սեպտեմբերի 25-ին ՊԲ ՎՔՆ պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժել են նաև ամուսնու՝ Արթուրի քրոջ տղաները։ Ընտանիքը սպասել է մինչև տուժածներին ուղղաթիռներով տեղափոխել են Հայաստան, հաջորդ օրն իրենց հերթն էր։

«Հավաքել էինք անհրաժեշտ իրերը, երեխաների համար պատրաստել ճանապարհի սնունդը, սպասում էինք` մինչև երեխաներն արթնանան ու մենք էլ դուրս գանք տնից, մանավանդ, որ գնալով քաղաքը դատարկվում էր։ Ներքին անհանգստություն կար, իսկ պայթյունից հետո նաև խուճապ։ Ալեքսանդրան արթնացավ ու քնաթաթախ առաջ եկավ ուղիղ այնտեղ, որտեղ մեր հարազատներից մեկը տարայի մեջ եռման ջուր էր դրել, ոտքը ոլորվեց ընկավ այդ տարայի մեջ»,- հիշում է երիտասարդ մայրը, նշում, որ ինքն ու Արթուրը Ալեքսանդրայի ծնունդին սովորականից ավելի երկար են սպասել․ 7 տարի։

Ծնողներն իրենց չեն կորցրել, հանել են երեխայի հագուստը, ճեղքելով քաղաքի խցանումները՝ շտապել մանկական բուժմիավորում, որ փրկեն փոքրիկի կյանքը։ «Մանկական հիվանդանոցում բժիշկ չկար։ Պայթյունից այրվածքներ ստացած բուժառուներին Հայաստան ճանապարհելուց հետո, իրենք էլ դուրս էին եկել։ Այդտեղից առանց ժամանակ կորցնելու գնացել ենք հանրապետական բժշկական կենտրոն։ Ապրումներս ահավոր ծանր էին, երեխաս ցավերի մեջ։ Այստեղ բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերում, սրսկում Ալեքսանդրային, վստահեցնում, որ անհանգստանալու բան չկա և որ կարող եք տանել։ Այդ ընթացքում Ալեքսանդրան անընդհատ ասում էր «մամ ուզում եմ քնեմ», բժիշկներն ասացին` «թող քնի, այդպես ցավերը շատ չի զգա»։ Ալեքսանդրան փակեց աչքերը ու այլևս չբացեց․ սրտի կանգ գրանցվեց»,- արտասվում է երիտասարդ կինը։

Մոր խոսքով` Ալեքսանդրան, չնայած 3 տարեկան 3 ամսական էր, կյանքով լեցուն, շարժվող, աշխույժ երեխա էր։ Թաղամասում մեծից փոքր իրենց որպես Ալեքսանդրայի ծնողներ էին ճանաչում։

«Նույնիսկ անծանոթներին էր խոսացնում, ծանոթանում բոլորի հետ, ընկերություն անում, ականջ ծակող ծիծաղ ուներ, շատ ուրախ երեխա․․․։ Նա բոլորի սիրելին էր, սիրտս ցավում է աղջկաս մասին խոսելիս, սրտի ցավն ուրիշ է»։

Հետո եկան դժվարությունները։ Ալեքսանդրային ընտանիքը ևս պետք է տեղափոխեր Հայաստան։ Ծնողները որոշեցին, որ եթե անգամ այլ մեքենա չլինի, նրան գրկած կտանեն։ Արթուրի ընկերների օգնությամբ աղջկա մարմինն այլ մեքենայով հասցնում են Հայաստան։ Ծնողները նրան հուղարկավորել են Մասիսի շրջանում։

Զաքարյանների ընտանիքում տեղահանության օրը կատարվածը՝ ողբերգություն էր։ Երիտասարդ ամուսինները ևս մեկ տղա ունեն։ Արտյոմը, որ շատ կապված էր քրոջ հետ, կարոտում է ամեն օր։

Արփինեն ու Արթուրը փարատվում են դստեր լուսանկարներով ու տեսանյութերով, որ խնամքով պահպանում են իրենց հեռախոսներում։ Հեռվում թողնելով երջանիկ տարիների կյանքն ու հայրենիքը՝ նրանք եկել են Հայաստան, բնակարան վարձել Երևանում։ Արփինեն, ինչպես ինքն է ասում՝ չխելագարվելու համար տանը զբաղվում է ասեղնագործությամբ ու ուլունքագործությամբ։ Ասեղնագործում է տարբեր տեսակի կտորների վրա, հետաքրքիր ու տարբերվող զարդանախշերով պատրաստում է սեղանի սփռոցներ, պատկերներ գործում հագուստների վրա։ Փոքրիկ բիզնես ծրագիր է սկսել։ Ինսթագրամյան «Alexandra_handmade» էջով նաև պատվերներ է ընդունում։

Գաղթի ու խուճապի 3-ամյա զոհը․ Ալեքսանդրայի սիրտը դադարեց բաբախել հիվանդանոցում

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
luys-chi-linelu-5_8lk1n.jpg

Վաղը հետևյալ հասցեներում լույս չի լինի

avtovtar-hrdeh_oHlpm.jpg

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում

arajin-aliq_5zHz3.jpg

««Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմերը»․ Մարիաննա Փայտյան

hrdeh-paytyun_jT8Z1.jpg

Երևանում պայթյուն է հնչել՝ հրդեհի բռնկմամբ․ Մանրամասներ

erevan-moskva-1_S4KCk.jpg

Երևան-Մոսկվա տոմuերը կտրուկ թանկացան

hayk-ghazaryan_58PMO.jpg

Ով է օրեր առաջ վրաերթից մահացած 9-ամյա տղան

rubli-5_Ge5vz.jpg

Ռուբլին ավելի թանկացավ

meri-grigoryan_YaXU-.jpg

20-ամյա Մերի Գրիգորյանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են բժիշկների պատճառով․ Նոր մանրամասներ

romela-sargsyan_E1RPm.jpg

Հայտնի է, թե ինչու են ամուսնալուծվել Ռոմելա Սարգսյանն ու Աշոտ Պողոսյանը

haytnabervel-e-marmin_bRMR5.jpg

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում

gagik-surenyan_9-DpC.jpg

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

jozef-azolyan_-szrr.jpg

Ոչ մի զինվոր չէր զոհվի, եթե գլխարկները դնեին. Ուրալի վթարից զոհվածի մայր

gazanjatum-7_vQjoU.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

avtovtar-6_gE6Ln.jpg

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում

bagrat-srbazan_YR8XS.jpg

Այս շիրիմների մոտ եմ ասում՝ մեր շարժումը զերծ է գույներից ու ուղղորդումներից. Բագրատ Սրբազան. Տեսանյութ

davit-mardayan_o6Oa6.jpg

Ահա, թե ով է իրականում Դավիթ Մարդյանի կինը

tigran-harutyunyan-5usv_-9SOG.jpg

Երեկ Երևանում տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը հաղորդավար Տիգրան Հարությունյանն է

rubli-4_znPQ2.jpg

Ռուբլին թանկացավ. Նոր փոխարժեքներ

luys-chi-linelu-4_m453d.jpg

Երևանում և 6 մարզերում լույս չի լինելու

voghbergakan-depq_9K6hh.jpg

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. Հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ հրացան

karkut-3_vJ56Q.jpg

Տեսանյութ Արմավիրում տեղի ունեցած ուժեղ կարկուտից

hrdeh-2_j79Cz.jpg

Այսօր հրդեհի հետևանքով մահացած 3 և 5 տարեկան քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում․ Նոր մանրամասներ

vraert-3_sfQQW.jpg

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Հետիոտնն մի քանի մետր շպրտվել և բախվել է կայանված «Mazda»-ին

gazanjatum-5_eiZV6.jpg

36 ժամ գազ չի լինելու տասնյակ հասցեներում

jur-chi-linelu-2_qM_Ro.jpg

Նշված հասցեներում ջուր չի լինելու