20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները

Հասարակական mediaarm 2023-04-09 18:29:00 336
bbfeb7e6-8efe-4e93-82f1-946baa5d5cbb_PqfWj.jpeg

Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են արդյոք և չեն պարունակում հակաբիոտիկներ։

Փորձաքննության համար ընտրել ենք առաջին կարգի (01) թարմ ձու, որը, նախքան լաբորատորիա տանելը, դիմազերծել ենք, համարակալել և պահել սառնարանում։

Դրանց մի մասը տարել ենք «Ստանդարտ Դիալոգի»՝ Երևանի և Գյումրու լաբորատորիաներ՝ հակաբիոտիկները ստուգելու և թարմությունը որոշելու համար, մյուս մասը տարել ենք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լաբորատորիա, որ ոլորտն ուսումնասիրող մասնագետը պարզի նմուշների թարմությունը։

Փորձաքննության, ինչպես նաև հրապարակման պահին ապրանքները ժամկետի մեջ են և վաճառվում են խանութներում։

Ձու. նորմա և շեղումներ

Ձուն պարունակում է վիտամիններ և մակրոէլեմենտներ, օրինակ՝ Օմեգա-3, ֆոլաթթու, A, K, E, B12 վիտամիններ, սելեն, կալցիում, ֆոսֆոր, բիոտին և այլն։

100գ ձվի մեջ կա 13գ սպիտակուց, որն ավելի հեշտ է յուրացվում, քան կենդանական ծագման սպիտակուցը։ Ձուն նաև պարունակում է ամինաթթուներ, որոնք ուժեղ հակաօքսիդանտներ են։ Օրինակ՝ լեցիտինը, կանխում է «վատ» խոլեստերինի կուտակումն անոթների պատերին։

Ձվի և ձվամթերքի անվտանգությունը կարգավորվում է Մաքսային միության 021/2011՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով։ Նաև՝ ՀՍՏ 182-2012 (Հայաստանի ազգային ստանդարտ)՝ «Ձու հավի, սննդային», որտեղ սահմանված են ձվի արտադրման տեխնիկական պայմանները, դրա տեսակավորումը, կարգի սահմանումը, մակնշումը, պահման պայմանները և այլն։

Ձուն դասակարգում են Ա և Բ դասերի. Ա դասի ձուն «թարմ» ձուն է, որը նախատեսված է մարդու կողմից անմիջական սպառման, նաև՝ սննդի արտադրությունում։ Բ դասի ձուն օգտագործվում է սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում:

Ա դասի ձուն իր հերթին լինում է երկու տեսակ՝ «Էքստրա» (դիետիկ) և I-ին տեսակի, որից և կախված է ձվի պահմանպան պայմաններն ու ժամկետը։

Դիետիկ ձուն «ամենաթարմ» ձուն է, դրա պահման ժամկետը չի կարող գերազանցել ձուն ածելու օրվանից 7 օրը՝ 5 °C-ից մինչև 20 °C ջերմաստիճանում։

Սեղանի (I տեսակի) ձուն պետք է լինի բարձրորակ, տեսակավորված, մակնշված և փաթեթավորված` ածելուց հետո 10 օրվա ընթացքում։ Կճեպը և ենթակճեպային թաղանթը պետք է լինեն նորմալ ձևի, մաքուր, չվնասված։ Օդախցիկի բարձրությունը փաթեթավորման ընթացքում պետք է լինի 6 մմ-ից ոչ ավելի, դեղնուցը պետք է թեթևակի շարժվի և վերադառնա կենտրոն, սպիտակուցը պետք է լինի մաքուր, հստակ և թափանցիկ։

Սեղանի ձվի պահման ժամկետը` 0 °C-ից մինչև 20 °C ջերմաստիճանում 8-ից մինչև 25 օր է։

Կախված ձվի քաշից՝ որոշվում է նաև ձվի կարգը. ինչքան կարգը բարձր է, այնքան մեծ է ձվի քաշը։ ՀՍՏ 182-2012-ով տարբերում է ձվի 5 կարգ՝

  • 00 - շատ մանր ձվերն են, ≤ 44գ
  • 0 - մանր ձվերն են, ≥ 44գ և <53գ
  • 01 - միջակ ձվերն են, ≥53գ և <63գ
  • 02 - խոշոր ձվերն են, ≥ 63գ և <73գ
  • 03 - շատ խոշոր ≥ 73գ

Ձվի մակնշումն ու փաթեթավորումը

Չփաթեթավորված կամ ստվարաթղթե պալարային (փոսիկավոր) տուփերում տեղադրված յուրաքանչյուր ձվի վրա՝ թե’ դիետիկ, թե’ սեղանի, պետք է տրված լինեն՝

  • տեսակը
  • կարգը
  • տեսակավորման ամսաթիվը
  • պիտանիության ժամկետը
  • արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը

Ձվի խմբաքանակի ընդունման ժամանակ յուրաքանչյուր կարգի համար թույլատրվում է նշված քաշային կարգին չհամապատասխանող ձվի առկայություն, բայց 10 % ոչ ավելի՝ պայմանով, որ ավելի ցածր կարգի ձվի առկայությունը 5 %-ից ավելի չէ։

Սեղանի ձվի օդախցիկի բարձրությունը փաթեթավորման ընթացքում պետք է լինի 6 մմ-ից ոչ ավելի, անշարժ կամ թույլատրվում է թեթևակի տեղաշարժ։ Ինչքան մեծ է օդախցիկի չափը, այնքան ձուն թարմ չէ, ինչքան փոքր է, այնքան այն ավելի թարմ է։

 

Նմուշ N1

 

 

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Գնթունիք» ընկերության առաջին կարգի 30 ձու։ Արտադրման օրը՝ 03.04.2023։

Լաբորատոր փորձաքննությամբ այս ձվերի մեջ հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությամբ ուսումնասիրվել է ձվի օդախցիկի բարձրությունը, որը սեղանի ձվի համար առավելագույնը պետք է լինի 9 մմ, եթե պահվում է սառնարանում, և 7մմ, եթե չի պահվում։ Ինչքան օդախցիկը բարձր է, այնքան ձուն թարմ չէ։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ «Գնթունիք» ձվերի օդախցիկիբարձրությունը 8 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սակայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ «Սննդամթերքի անվտանգության և հիգիենայի» ամբիոնի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Ալթունյանի` ապրիլի 7-ին կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գնթունիք» ձուն մակնշված 4 օրականի փոխարեն եղել է 14 օրական։

 

Սիրանուշ Ալթունյանը՝ ՀԱԱՀ լաբորատորիայում

 

Ըստ այդ ուսումնասիրության՝ առաջին համարի տակ ներկայացված «Գնթունիք» ընկերության ձվերի քաշը համապատասխանել է նորմերին՝ 64գ, դրանք իսկապես I կարգ-ի են, կճեպը մաքուր է։

Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Գնթունիք» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Նմուշ N2

 

 

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնի տոհմային ԹՏԽ»ընկերության առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 03.04.2023։ Ընկերության հավկիթները և’ մուգ էին, և’ սպիտակ (գույնը նշանակում է, որ դա ածել է այլ տեսակի (երևանյան) հավը

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։ 

Թարմության փորձաքննությամբ պարզվել է, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 7 մմ է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձուն 10 օրական է՝ մակնշված 4 օրականի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I-ին կարգի է, քաշը՝ 62գ, կճեպը՝ մաքուր, սպիտակուցը՝ խիտ (բարձր ՀԱՈՒ միավոր, թարմ է

Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Արզնի ԹՏԽ» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Նմուշ N3

 

 

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արաքս» թռչնաֆաբրիկայիառաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 03.04.2023։

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 10 օրական է՝ մակնշված 4 օրականի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 63գ, կճեպը՝ կեղտոտ. 10 նմուշից 2-ի մեջ՝ ներսի հատվածում՝ օդախցիկին մոտ, հայտնաբերվել են ժանգանման բծեր։

 

 

Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Արաքս» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Նմուշ N4

 

 

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Աշտարակ ձու» ընկերության առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 04.04.2023։ Ապրանքն ունի EAC նշան։

Լաբորատոր փորձաքննությամբ՝ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 15-20 օրական է՝ մակնշված 3 օրական ձվի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է,  քաշը՝ 59գ, կճեպը՝ թեթևակի կեղտոտ, սպիտակուցը ջրիկացած (ՀԱՈՒ միավորը ցածր է

Այսպիսով, 04.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Աշտարակ ձու»-ն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Նմուշ N5

 

 

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Վարիանտ գրուպ»ընկերության «Մասիս» առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 01.04.2023։

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 15-20 օրական է՝ մակնշված 6 օրական ձվի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 57գ, կճեպը՝ թեթևակի կեղտոտ, դեղնուցը՝ ինտենսիվ դեղին, պիգմենտավորված (ոչ սառնարանային պայմաններում պահելու հետևանք է

Այսպիսով, 01.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Մասիս» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Նմուշ N6

 

 

Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Լուսակերտ Էլիտ»ընկերության առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 03.04.2023։ Ձվերից 3-ը չունեին մակնշում։

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձվի հասակը 10 օրական է՝ մակնշված 4 օրական ձվի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 63գ, կճեպը՝ մաքուր, սպիտակուցը՝ խիտ (շատ բարձր ՀԱՈՒ միավոր

Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Լուսակերտ Էլիտ» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Նմուշ N7

 

 

Յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի «Էրեբունի» առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 23.03.2023 (ամենաթարմ խմբաքանակը, որը կարողացանք գտնել խանութներում

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննության համաձայն՝ օդախցիկի բարձրությունը 8 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձվի հասակը 20-25 օրական է՝ մակնշված 15 օրականի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 60գ, կճեպը՝ մասամբ կեղտոտ, դեղնուցը՝ ինտենսիվ դեղին, պիգմենտավորված (ոչ սառնարանային պայմաններում պահելու հետևանք է

Այսպիսով, 23.03.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Էրեբունի» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Ամփոփելով….

 

 

Լաբորատոր փորձաքննությամբ ներկայացված ոչ մի նմուշում հակաբիոտիկ չի հայտնաբերվել։

Թարմության փորձաքննության համաձայն՝ նմուշներից ոչ մեկի օդախցիկի բարձրությունը չի գերազանցել սահմանված նորման:

Սակայն, Ագրարային համալսարանի լաբորատորիայում անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Ալթունյանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայացված նմուշներից և ոչ մեկը չի ունեցել այն թարմությունը, որը արտադրողը մակնշել է։

Մասնավորապես՝

N1 «Գնթունիք» ձուն մակնշված՝ 4 օրականի փոխարեն եղել է 14 օրական

N2 «Արզնի» ընկերության ձուն մակնշված 4 օրականի փոխարեն եղել է 10 օրական

N3 «Արաքս թռչնաֆաբրիկայի» ձուն նույնպես մակնշված 4 օրականի փոխարեն եղել է 10 օրական, իսկ ուսումնասիրված 10 ձվից 2-ի ներսի հատվածում՝ օդախցիկի մոտ հայտնաբերվել են ժանգանման բծեր։

N4  «Աշտարակ ձու» ընկերության ձուն 3 օրականի փոխարեն եղել է 15-20օրական, սպիտակուցը եղել է ջրիկացած

N 5 «Վարիանտ գրուպ» ընկերության «Մասիս» ձուն 6 օրականի փոխարեն եղել է 15-20 օրական, դեղնուցը՝ ինտենսիվ դեղին, պիգմենտավորված, ինչը ոչ սառնարանային պայմաններում պահելու հետևանք է։

N6 «Լուսակերտ էլիտ» ընկերության ձուն 4 օրականի փոխարեն եղել է 10 օրական։

N7 «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի «Էրեբունի» ձուն մակնշված 15 օրականի փոխարեն եղել է 20-25 օրական, կճեպը՝ մասամբ կեղտոտ, դեղնուցը՝ պիգմենտավորված։

Ժամկետի ամենաքիչ շեղումը եղել է «Արզնի ԹՏԽ», «Արաքս» և «Լուսակերտ էլիտ» ապրանքներում. 10 օրական ձուն մակնշվել է որպես 4 օրվա։

Ամենաշատ շեղումն ունեցել է «Աշտարակ ձուն». 15-20 օրական ձուն մակնշել է որպես 3 օրվա ձու, իսկ 15-20 օրական «Մասիս» ձուն՝ որպես 6 օրվա ձու։

Փորձաքննության և հրապարակման պահին ապրանքները ժամկետի մեջ են և վաճառվում են խանութներում։ Դրանք կարելի է օգտագործել, սակայն մինչև արտադրողի սահմանած` 25-օրյա ժամկետի ավարտը ձուն արդեն չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ