10-օրյա սննդակարգ, որը կօգնի ազատվել 10 կգ ավելորդ քաշից

LifeStyle mediaarm 2021-06-07 19:56:00 534
19755803628491633920158328463437548326771603n_Diivj.png

MediaArm.am Ավելորդ քաշը ներկայում ամենալուրջ խնդիրներից մեկն է, որի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ: Այս խնդիրը հաճախ է անտեսվում, մինչդեռ այն նպաստում է լուրջ հիվանդությունների զարգացմանը: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ ազատվել ավելորդ կիլոգրամներից և կարգի բերել կազմվածքն ու առողջական վիճակը:

Ճարպակալումից ազատվելու համար գոյություն ունեն տարատեսակ սննդակարգեր, և դրանցից ամենաարդյունավետների շարքին է դասվում կաղամբով դիետան, որը ոչ միայն արդյունավետ է, այլև շատ պարզ ու հասանելի:

Կաղամբն առհասարակ ամենահամեղ, օգտակար ու տարածված բանջարեղենի տեսակներից մեկն է, որը հարուստ է օրգանիզմի համար շատ կարևոր բազմաթիվ օգտակար տարրերով: Այն պարունակում է С, К, В1, В2, В3 վիտամիններ, պրովիտամին A, ինչպես նաև վիտամին U, որը կանխում է տասներկումատնյա աղիքի և ստամոքսի խոցերի առաջացումը: Ընդ որում՝ կաղամբն առավել օգտակար է հում կամ թթու վիճակում, երբ չի ենթարկվել ջերմային մշակման:

Իր յուրահատուկ բաղադրության ու շատ ցածր կալորիականության շնորհիվ այս մթերքն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով: Այն ոչ միայն օգնում է նիհարել ու կարգի բերել կազմվածքը, այլև բարելավում է առողջական վիճակն ու ազատում տարբեր խնդիրներից: Սա է պատճառը, որ կաղամբը.

  • կիրառվում է կոսմետոլոգիայի ոլորտում որպես մաշկը գունաբացող ու խոնավեցնող միջոց,
  • կիրառվում է սրտի հիվանդությունների կանխարգելման համար,
  • շատ օգտակար է գաստրիտի ու ստամոքսի խոցային հիվանդության դեպքում,
  • նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը,
  • շատ օգտակար է լյարդի ու երիկամների համար,
  • օգնում է պայքարել մրսածության դեմ,
  • օգտակար է մաստոպաթիայի դեպքում,
  • օգնում է հոդատապի դեպքում,
  • շատ արդյունավետ է ողնաշարի ցավերի ու հոդացավերի դեպքում,
  • մեղմում է գլխացավերը,
  • մաքրում է օրգանիզմը տոքսիններից ու շլակներից:

Կաղամբով դիետան նախատեսված է ընդամենը 10 օրվա համար, սկայն այդ կարճ ժամանակահատվածում այն օգնում է ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից: Այս դիետայի ընթացքում հարկավոր է սննդակարգից ամբողջությամբ բացառել աղը, իսկ կաղամբը կարել է ուտել անսահմանափակ, սակայն միայն հում վիճակում: Բացի այդ, օրական կարելի է խմել մինչև երկու լիտր կանաչ թեյ կամ ջուր:

Մոտավոր սննդակարգը.

  • Նախաճաշին՝ սուրճ առանց շաքարավազի (ցանկության դեպքում կարելի է շաքարի փոխարինիչ կիրառել):
  • Ճաշին՝ կաղամբով ու 1 ճաշի գդալ չզտված բուսայուղով աղցան: Երկու օրը մեկ կարելի է աղցանին նաև 1 հատ խաշած հավկիթ ավելացնել:
  • Ընթրիքին՝ 200 գրամ խաշած անյուղ տավարի միս կամ ձուկ, մի բաժակ կեֆիր:

Այս դիետան հիանալի միջոց է ավելորդ քաշից ազատվելու և առողջական վիճակն էլ ավելի բարելավելու համար, սակայն դրան հետևելու դեպքում հարկավոր է շատ զգոն լինել: Հարկ է հիշել, որ այս սննդակարգը հակացուցված է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, շաքարային դիաբետի և երիկամների աշխատանքի խանգարման դեպքում: Բացի այդ, նման խիստ սննդակարգերը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել, այլապես կարող են զարգանալ բավական տհաճ կողմնակի բարդություններ: Սա է պատճառը, որ կաղամբող դիետային կարելի է հետևել 1-2 ամիսը մեկ:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ