Օրվա աստղագուշակը. հուլիսի 20

LifeStyle mediaarm 2024-07-20 09:46:00 264
astgagusak_AwHQA.jpg

Խոյ: Հարմար օր է ճարպկություն, հնարամտություն պահանջող, փոքր-ինչ անսովոր գործեր ձեռնարկելու համար: Կհաշտեցնեք նրանց, ովքեր գժտված են,կօգնեք փոխըմբռնման հասնել այն մարդկանց, ովքեր թեև միմյանց շատ են սիրում, սակայն այսօր ընդհանուր լեզու չեն գտնում: Անձնական կյանքով զբաղվելու ժամանակ չեք ունենա, սակայն անհանգստանալու կարիք չկա, քանզի ձեզ մոտ ամեն բան կարգին է: Հնարավոր են անհաջող գնումներ, անիմաստ ծախսեր: Գերագնահատում եք ձեր ֆինանսական հնարավորությունները: Սննկանալու վտանգը մեծ է:

Ցուլ: Օրվա ընթացքում հաճելի շփումներ կունենաք, լավ մարդկանց ընկերակցությամբ՝ կհանգստանաք և կլիցքաթափվեք: Կարող եք զբաղվել թեթև գործերով, իսկ բարդ նախագծեր ձեռնարկել չարժե, միևնույն է խանգարող հանգամանքներ կստեղծվեն և դրանք անավարտ կմնան: Նշանի շատ ներկայացուցիչների մոտ կենսական ներուժը կնվազի: Խնայեք ինքներդ ձեզ, հրաժարվեք ծանր ֆիզիկական աշխատանքից, ուժասպառ անող մարզումներից: Հետևեք սննդակարգին: Համեղ ուտեստները տրամադրություն կբարձրացնեն:

Երկվորյակ: Հնարավոր է դժվարություններ ծագեն, սակայն դրանք շատ արագ կհաղթահարեք: Ձեր հնարամտությանը, արագ կողմնորոշվելու, ճիշտ մարտավարություն վարելու ունակությանը շատերը կնախանձեն: Ընկերներն ու մտերիմներն այսօր ձեր խորհրդի կարիքը կունենան, սիրով կլսեք բոլորին, կկիսվեք ձեր փորձով, կօգնեք խուսափել սխալներից: Հրաշալի օր է ինչպես հին ծանոթների հետ շփվելու, այնպես էլ նոր հարաբերություններ սկսելու համար: Խորհուրդ չի տրվում քննարկել ամիսներ շարունակ անհանգստացնող խնդիրները: Միևնույն է այսօր դրանց համար լուծումներ չեք գտնի, փոխարենը ձեր և շրջապատի տրամադրությունը կփչացնեք:

Խեցգետին: Այսօր համարձակ և նախաձեռնող եղեք,  կարող եք նոր գործեր ձեռնարկել: Ճիշտ եք գնահատում ձեր հնարավորությունները, չեք խոստանում այն, ինչը ձեր ուժերից վեր է, բարդ իրավիճակներում, առանց երկմտելու,մտերիմներից օգնություն եք խնդրում: Ձեր հմայքն այսօր անտարբեր չի թողնի ոչ ոքի, հնարավոր է նոր սիրավեպ սկսեք: Երեկոյան տնային հոգսերով կզբաղվեք, կարգի կբերեք բնակարանը, որոշ փոփոխություններ կկատարեք: Կարող եք հյուրեր ընդունել, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հրաշալի լեզու կգտնեք:

Առյուծ: Այսօր ծագած բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և դրանց շուրջ չարժե անհանգստանալ: Որոշ ջանքեր գործադրելու դեպքում՝ ամեն բան կհարթվի: Նրանք, ովքեր նոր բնակարան են տեղափոխվում, կամ վերանորոգման աշխատանքներ են սկսում , կարող են անախորժություններ ունենալ: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված են չնախատեսված ծախսեր անել: Հնարավոր են տարաձայնություններ սիրելիի հետ, վեճեր կարող են ծագել անգամ մանրուքների շուրջ: Փորձեք ներողամիտ լինել մտերիմների  թերությունների հանդեպ և հիշեք, որ իդեալական մարդիկ գոյություն չունեն:

Կույս: Բարդ օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Կդժվարանաք հասկանալ ինքներդ ձեզ , շրջապատի հետ ընդհանուր լեզու չեք գտնի: Հնարավորինս սահմանափակեք շփումները նրանց հետ , ովքեր անվերջ քննադատում են ձեզ, հիշեցնում թույլ տված սխալների մասին: Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Դրական միտումների ազդեցությունից  կօգտվեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր չեն վախենա տուրք տալ երևակայությանը, խախտել ընդունված սովորույթները, կոտրել կարծրատիպերը:

Կշեռք: Ուշադրություն դարձրեք ներքին ձայնին, այսօր այն չի հիասթափեցնի: Հարմար ժամանակ է սեփական թուլությունների շուրջ մտածելու, որոշ բարդույթներ հաղթահարելու, ձեր առջև նոր նպատակներ դնելու համար: Շատ Կշեռքներ էներգիայի մեծ հոսք կզգան, կհաղթահարեն բոլոր խոչընդոտները: Այսօր ձեր վարքագիծը շրջապատում դժգոհության ալիք կբարձրացնի, սակայն  նրանք, ովքեր ձեզ իսկապես սիրում են, ցանկացած իրավիճակում ձեր կողքին են: Կարող եք նոր գործեր ձեռնարկել, երկարաժամկետ ծրագրեր կազմել:

Կարիճ: Այսօր շրջապատի մարդկանց չի հաջողվի մոլորեցնել ձեզ: Տպավորություն կստեղծվի, թե կարդում եք բոլորի մտքերը: Կկարողանաք ճիշտ գնահատել իրավիճակը, ձեր ճանապարհից կհեռանցնեք դիմակավոր, կեղծ մարդկանց, ովքեր երկար ժամանակ ընկեր են ձևացել: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Բոլոր գործերից հեշտությամբ  գլուխ կհանեք, միայն թե չխանգարեն , թողնեն ամեն բան անեք այնպես, ինչպես ճիշտ եք գտնում:
Աղեղնավոր: Հարմար օր է ոչ սովորական գործերով զբաղվելու համար: Փորձեք այնպիսի աշխատանք գտնել, որը ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ լուծումներ կպահանջի: Մի վախեցեք օրիգինալ երևալ: Ինքնատիպ լինելու համար ինչ հնարքների էլ դիմեք, միևնույն է, այսօր ձեզ ոչ ոք չի քննադատի: Հրաշալի օր է շփումների համար, հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, նոր ծանոթություններ:Բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելով՝ ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլ նաև ձեռք կբերեք համախոհներ, ովքեր կկիսեն ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ ունեցաց հայացքները: Այսօր կհասկանաք անգամ նրանց, ում հետ ընդհանուր ոչին չունեք:

Այծեղջյուր: Զինվեք համբերությամբ: Օրը գլխապտույտ հաջողություններ չի խոստանում:Որոշ ժամանակ կպահաջվի ցանկալի արդյունքներ ստանալու համար: Խուսափեք դատարկ ու անիմաստ խոսակցություններից: Զգույշ եղեք ձեր հայտարարություններում, եթե ցանկանում եք մտերիմ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանել: Օրը հարմար չէ նոր ծանոթությունների համար: Շրջապատի մարդկաց վրա լավ տպավորություն թողնել չի ստացվի, դուք էլ, ձեր հերթին, կդժվարանաք գնահատել նրանց:Սիրելիի նկատմամբ այսօր առանձնակի ուշադիր եղեք,վերջինս ձեր աջակցության կարիքը շատ ունի:

Ջրհոս: Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում շատերը ձեր ուշադրությոն կարիքը կզգան, մինչդեռ դուք կնախընտրեք կենտրոնանալ սեփական գործերի վրա: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Մտերիմներր շատ ավելին են պահանջում և ձեր հնարավորությունները երբեմն չեն ներում նրանց ցանկություններն իրականացնելու համար: Դրամական միջոցներն այսօր ճիշտ չեք տնօրինի:Իսկ ծախսերը կրճատելու մասին մտածելու ժամանակ չեք ունենա: Զգույշ եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Չափազանց անկեղծ եք և հեշտությամբ եք վստահում մարդկանց, հակառակորդները կարող են մոլորեցնել ձեզ:
 

Ձկներ:  Ստիպված կլինեք կարևոր որոշումներ կայացնել: Սկզբում այդ ամենը շատ բարդ կթվա, սակայն հետագայում կհասկանաք, որ անհանգստանալու կարիք ամենևին էլ չկար:Այսօր հանգամանքները ձեր օգտին կդասավորվեն: Նախապես ծրագրած խոշոր գնումները չարժե հետաձգել, այժմ դրանցով զբաղվելու ճիշտ  ժամանակն է: Օրվա երկրորդ կեսին փորձեք նվազեցնել ծանրաբեռնվածությունը, խուսափեք ձանձրալի գործերից: Այս ժամանակահատվածում կենսական ներուժը զգալի կնվազի: Հնարավոր է գլուխ բարձրացնեն քրոնիկ հիվանդությունները, հատկապես խոցելի է մարսողական համակարգը:

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B2%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%AF-%D5%B0%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%BD%D5%AB-20-%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ