ՔՊ-ական պատգամավորն ամուսնուն օգնական ձևակերպելուց հետո նաև Գյումրիում է աշխատանքի տեղավորել

Լուրեր mediaarm 2023-10-19 09:22:00 387
img9036_SEG_0.jpeg

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել, և վերջինս ԱԺ-ից աշխատավարձ է ստանում, ինչից հետո ՔՊ-ականը պարզաբանել էր, թե ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է:

«Ուսումնասիրելով պատգամավորի ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի հայտարարագիրը, նկատեցինք, որ վերջինը 2022թ-ին 1 մլն 729 հազար դրամով Գյումրու համայնքապետարանից հողատարածք է գնել, ընդ որում՝ առձեռն:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պատգամավորի ամուսինը, առանց վճարվելու աշխատելով ԱԺ-ում (հայտարարագրում էլ նշված է, որ ամուսինը գործազուրկ է եղել մինչև կնոջ օգնական նշանակվելը), միաժամանակ Գյումրիում արտոնյալ աճուրդով տարածք է գնել: Հասկանալի է, որ Էմմա Պալյանն է, որ օգտագործելով իր պատգամավորական կապերը, կարողացել է աճուրդի հաղթանակն ապահովել, ինչպես ավանդաբար:
Էմման, իհարկե, զրույցում ասաց. «Ես չեմ կարծում, թե դա մեծ գումար է. իմ աշխատավարձը նաև նրա կուտակած գումարը թույլ է տվել, որ միասնական ուժերով գնենք այդ հողատարածքը: Նա մինչ այդ անհատ ձեռներեց է եղել, ավտոպահեստամասերի խանութ է ունեցել, բայց հետո գործերի անհաջողության պատճառով դադարեցրել է ԱՁ-ի գործունեությունը:

Այդ տարիների ընթացքում կարողացել է որոշակի գումար կուտակել, ավելացնեմ նաև, որ հողատարածքի գնման ժամանակ իմ ամուսինը գումար է ունեցել նաև ավտոմեքենայի վաճառքից. հայտարարագրում էլ դա նշված է»:

Ահա այսպես անհաջող բիզնեսմեն ամուսինը, ըստ Պալյանի, մասնակցել է բաց մրցույթի, հող գնել, և ոչ մի կրիմինալ չկա: Հավելենք, որ պատգամավորի օգնական ամուսինը՝ Ալբերտ Մովսիսյանը, բոլորովին վերջերս աշխատանքի է անցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառատնտեսություն» մասնաճյուղում՝ որպես անտառապետ. սրա մասին, սակայն, հայտարարագրում նշված չէ:

«Հայտարարագիր լրացնելու պահին զբաղվածություն չի ունեցել, չի գրանցել, վերջին երկու ամսում է այնտեղ աշխատում»,- ասաց Պալյանը:

Այսպիսով, Պալյանը պարզաբանում է, թե ամուսնուն օգնական է ձևակերպել, որ ԱԺ դարպասներից դուրս չմրսի, ներսում սպասի իրեն և տուն տանի, միաժամանակ նույն ամուսնուն, հասկանալի է, իր կապերով Գյումրիում անտառապետ է տեղավորել:

Հետաքրքիր է՝ ինչպես է ամուսինը միաժամանակ և՛ Գյումրիում աշխատանքի գնում, և՛ Երևանի Բաղրամյան 19 հասցեից կնոջը տուն տանում, առանց մրսելու: Իսկապես ֆանտաստիկ, գերմարդկային կարողությունների տեր է Ալբերտը, բայց՝ չստացված անհատ ձեռներեց:
Գուցե, հավատարժան լիներ պատգամավոր Էմմա Պալյանի պարզաբանումը, թե ամուսինն իրեն մարզից է բերում աշխատանքի և, որպեսզի դրսում չսպասի, նրան նշանակել է իրեն օգնական։ Բանն այն է, որ Էմմա Պալյանը մինչև 2022 թվականին Երևանում ձեռք բերված բնակարանը, 2021 թվականից բնակարանի վարձակալության համար ԱԺ-ից ամեն ամիս 100 հազար դրամ տան վարձավճար է ստացել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ