Լույսի Բանակը գրում է. Քիչ առաջ Երեխաների Պաշտպանության Կենտրոն են տեղափոխվել, բոլորին ցնցած տեսանյութից հայտնի, ծնողների կողմից բռնության ենթարկված երեխաները:
Մոր կողմից կտտանքների ենթարկված աղջիկ երեխան իր քույրերի հետ միասին քիչ առաջ ստացան լիարժեք պաշտպանություն հրաշալի անձնակազմի կողմից:
Նրանք այս պահից ի վեր գտնվելու են Երեխաների Պաշտպանության Կենտրոնում հոգատար աշխատակազմի հսկողության տակ:
Քննչական գործընթացներով լի ծանր օրվանից հետո նրանք այս պահին ապահով վայրում քնած են: