Քաղաքացին ահազանգում է․ ծորակից հոսող ջուրը փրփուրով է եղել, վախենում են օգտագործել որպես խմելու ջուր

Իրադարձային mediaarm 2023-04-07 16:47:00 486
b0fff9cf-d41c-4596-a928-a6bea11550df_1_QlL.jpeg

Երևանի Սարգիս Լուկաշին փողոցի բնակիչներից Անի Դավթյանը ահազանգել էր, որ ծորակից հոսող ջրի մեջ անբնական փրփուր կա։

Նա Iravaban.net–ի հետ զրույցում պատմեց, որ մարտի 19-ին, առավոտյան ժամը 9։00-ից 9։30-ի սահմաններում նկատել է, որ ծորակից հոսող ջուրն անբնական փրփրուն է։

«Ծաղիկները ջրելու համար ամանով ջուր վերցրեցի նկատեցի փրփուրը,  որոշ ժամանակ անց փրփուրը դեռ կար, դա նորմալ չէր։ Մի քիչ անց նորից ծորակի ջուրը բացեցի, նայում եմ՝ էլի փրփուր է գալիս։ Անցնում է մի քանի ժամ, նայում եմ ծաղիկների ջրին, որ վերցրել էի, փրփուրը դեռ վրան էր։ Եվս մի քանի ժամ անց զանգում եմ «Վեոլիա ջուր», նկարագրում եմ ջրի տեսքը, հարցնում՝ արդյո՞ք կարելի է խմել այս ջուրը։ Ինձ պատասխանեցին, որ մեր շենքից արդեն իսկ նմուշառում վերցրել են։ Երբ զանգահարել եմ իրենց արդեն ժամը 14։00-ն էր։ Հաջորդ օրն առավոտյան եկան իմ տնից նմուշառում վերցնելու։ Նրանք ասացին, որ ջուրը դեռ չխմենք, քանի որ վստահելի չէ։ Ասացին, որ պատասխանը 48 ժամից կստանանք»,-պատմում է շենքի բնակիչը։

Նրա խոսքով՝ նախապես որևէ ծանուցում չեն ստացել, որ խմելու ջրի հետ կապված որևէ խնդիրներ են առաջանալու և ներողության փոխարեն հեգնել են։

«Վեոլիա ջուր» ընկերությունից մարտի 22-ին կապ են հաստատել Անի Դավթյանի հետ և ասել են, որ ջրի նմուշառման հետազոտության արդյունքներով ջուրը խմելու է։ Բնակչի խոսքով՝ որևէ թուղթ չեն ներկայացրել, որ ջրի նմուշը ենթարկվել է փորձաքննության։

«Բայց ես նորից նկատեցի այդ փրփուրը, իրենց ասացի, ինձ պատասխանեցին, որ իրենք ջուրը հասցնում են մինչև բազմաբնակարան շենք, կոնկրետ բնակարանների հետ կապված համատիրության խնդիրն է, թող իրենք մտածեն»,-ասաց մեր զրուցակիցը։

Նա նաև նշեց, որ ջրից կողմնակի հոտ չի եկել։ Խնդիրն այդ դեպքից 2 օր հետո էլի նկատվել է, ծորակից հոսող ջորը փրփրուն է եղել, բայց ոչ առաջին օրվա պես։

«Այդպես էլ չհասկացա, ջուրն անվտանգ էր, թե ոչ»,-ասում է Անի Դավթյանը։

Iravaban.net-ը կապ հաստատեց նաև «Վեոլիա ջուր» ընկերության հետ։ Լրատվական բաժնի աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ ջրի հետ փրփուր չի կարող լինել, քանի որ իրենք փրփուր չեն մատակարարում։

«Որպեսզի բնակարանում հայտնվի փրփուր, պետք է ամբողջ ջրագծում փրփուր լինի։ Եթե հարևանները ևս ունեցել են այդ խնդիրը, ուրեմն հարևաններից որևէ մեկի լվացքի մեքենայի հետ կապված ինչ-որ անսարքություն է եղել »,-նշեցին ընկերությունից։

Մենք նաև հարցում ենք ուղարկել  «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Պատասխանը ստանալուն պես այն ևս կհրապարակենք։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ