«Փեչը էդ ժամին արդեն պիտի վառած լիներ․ հնարավոր չի, որ բենզին լցնեին»:
Ես տրակտորիստն եմ, պոստերի ճամապարն եմ մաքում։ Սաղին էլ ճանաչել եմ զոհվածներից։ Առավոտը ժամը 06։00-ին եմ եկել ստեղ, արդեն կրակը մարած էր, դիակներն էլ տարած։ Անհնարին է եղել դուրս գալը, ճաղավանդակներն էլ տեսնում եք ինքներդ։
Այս մասին քիչ առաջ հրդեհված կացարանի հատվածում լրագրողների հետ զրույցում ասաց Ազատի բնակիչներից մեկը։
«Առավոտը փեչը վառում են, մեկը միշտ մոտն է մնում, հետևում։ Հնարավոր չի, որ բենզին լցնեին, որովհետև էդ ժամին փեչը արդեն պիտի աշխատի։ Հնարավոր է էդ պահին փեչից ինչ-որ փետի կտոր ընկնի կամ հոսանքի խախտում լինի, չեմ կարող հաստատ ասել, չգիտեմ։
Դա արդեն փորձագետները կասեն»,- հավելեց նա։