Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։
Սոչիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին:
Կառավարության տարածած լուսանկարներից տեղեկանում ենք, որ Փաշինյանն իր հետ Սոչի է տարել նաև փոքր դստերը։