Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան

Իրադարձային mediaarm 2024-03-11 13:07:00 438
Հետևեք մեզ՝ Telegram-ում
erevani-petakan-konservatoria_fBha0.jpg

Մեներգչուհի Աննա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան: Սա նույնն է, ինչ թուրքը գրավի Երևանը: Կոնսերվատորիայի շենքում հանգրվանելու է մի հերթական հյուրանոց, այսինքն` 600 տարի թուրքի աճեցրած գեղջուկների և վաշխառուների սերունդ հայախոսները կտոնեն հերթական հաղթանակը` հայրենավաճառ տականքների իշխանության շնորհիվ: Ավարտվում է և շատ անփառունակ, մի փորձ` հայ ազգին հասցնելու երաժշտական մեծ արվեստի ավետիսը:

Սա ազգային աղետի հերթական մի արար է, որն արժանանում է «ազգի» լուռ համաձայնության, իսկ իրականում` վերջնական ինքնասպանության: Կոնսերվատորիայի շենքը հատուկ կառուցված է երաժշտական արվեստ ուսուցանելու համար: Այն իրականում մեր ազգի երեսն է, որը շուտով վերածվելու է մի հերթական անառականոցի։ Ազգը արժանի է պետականության, երբ անշարժ գույքի եկամտաբերությունը երկրորդական է արվեստի առջև: Ցավալի է այս ամենը: Չկա արցախցի, ով հրապարակավ դեմ է Արցախի հանձմանը, չկա գեներալ, ով դեմ է բանակի ոչնչացմանը, չկա երաժիշտ, ով դեմ է երաժշտական արվեստի ոչնչացմանը: Սա աղետ էլ չէ, սա ինքնակործանում է:

Կոնսերվատորիայի փակման դեմ պետք է լիներ բոլոր, բոլոր երաժիշտների ընդվզում, բայց այն չկա: Ինչպես չկա ընդվզում պետականության կորստի դեմ: Ֆաշիստական այս ինքնանվաստացումը մի օր երևի կավարտվի` հուսամ ոչ արտաքին նվաճման հետևանքով: Այսօր կոնսերվատորիայի փակման դեմ բողոքող չկա` ստրուկը կերել է գրեթե բոլորին: Հասկանալի է, որ ազգակործան այս հերթական արարը ևս կպսակվի հաջողությամբ, ինչպես Արցախի հանձնումը և Հայաստանի տարածքների զիջումը:

Մնացել ենք 10-15 հոգով, ովքերով սարսափած ենք այս սրիկայությունից և իրենց «երաժիշտ» համարող ոլորտի անհամար ոչնչություններից: Ակնհայտ է, որ կոնսերվատորիայի վերականգնումը` հայրենավաճառ տականքների հեռացումից հետո, միգուցե լինի նաև անհնար: Ոչ մեկին ոչ մի կոչ չեմ անում, քանզի ստրկացած ազգին նման կոչերով դիմելը անիմաստ է: Չեք ուզում դասական երաժշտություն, չեք ուզում Կոմիտաս, ուրեմն ապրեք թուրքական մուղամի տակ: Բայց միևնույնն է` Հայկը հաղթելու է Բելին, հայկական երաժշտությունը կվերածնվի, Խաչատուրյանը և Բաբաջանյանը, Սպենդիարյանն ու Միրզոյանը, մեր մյուս մեծերը կվերադառնան, իսկ հիմա` դավաճանների օրերն են, որոնց մենք հայերս, պետք է դիմանանք»:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
dproc_t5Zar.jpg

Հերթական արտակարգ դեպքը Երևանի դպրոցներից մեկում

jranjatumner_MxA4G.jpg

Պատրաստվեք․ 24 ժամ ջուր չի լինելու

avtovtar-1_w7_4G.jpg

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

erkrasharj-1_Qkuza.jpg

Թուրքիայում ուժգին երկրաշարժ տեղի ունեցավ

gagik-surenyan-1_tL2gB.jpg

Գագիկ Սուրենյանը հայտնում է եղանակային փոփոխությունների մասին

hosanqazrkum-1_j9l7T.jpg

Պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում

rubli-1_n58Ec.jpg

Ռուբլին կտրուկ էժանացավ. ԿԲ նոր տվյալները

larvac-iravichak-e_JfCRF.jpg

Արմավիր-Գյումրի ճանապարհին իրավիճակը գերլարված է․ Տեսանյութ

hh-pn-1_xPo6e.jpg

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց

artakarg-depq-1_Yf-n4.jpg

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում

jranjatum_wz6d6.jpg

Ջուր հավաքեք. 1 ամբողջ օր ջուր չի լինելու

gazanjatum_Dm4MJ.jpg

Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին

mayis-amis_ZbCh6.jpg

Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

kyaram_MtWgC.jpg

Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս Քյարամ Սլոյանի սխրանքը

vanecyani-harsanik_UGUQG.jpg

Համացանցը քննարկում է Վանեցյանի որդու հարսանիքի հյուրերին. Տեսանյութ

dolar-rubli-1_rD-WC.jpg

Դոլարը և ռուբլին թանկացան․ Այսօրվա փոխարժեքները

paruyr-sevaki-vordin_QEwYu.jpg

Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը

luys-ci-lini-1_MdHpG.jpg

Տեղեկացեք․ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելու

exanaky-ktaqana_OPZpS.jpg

Այսօր սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան

vanecyani-vordin_hJTNW.jpg

Դվինում Արթուր Վանեցյանի որդու շքեղ հարսանիքն է. Ովքեր են հյուրերը

sahak-sahakyan_5SJbw.jpg

Ցավալի լուր․ Մահացել է Սահակ Սահակյանը

5-zoh_iqYXE.jpg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Սյունիքում 5 հոգու կյանք խլած ավտովթարից

avtovtar-zoher_Y2Ubp.jpg

Հայտնի է Սյունիքում տեղի ունեցած ավտովթարի զոհերի և վիրավորների թիվը․ Լուսանկարներ դեպքից

gazanjatum-3_7Rt6C.jpg

Գազ չի լինելու հետևյալ հասցեներում

jur-chi-linelu-1_Lz5nE.jpg

Տեղեկացեք․ 35 ժամ ջուր չի լինելու