Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Ուկրաինայի պատերազմում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) շարքերում կորուստների մասին։
«Ցավոք, հարգելի ընկերներ, մենք դա գիտենք, ցավոք սրտի, մեր շարքերում կան կորուստներ», - ասել է Պուտինը ԱԴԾ ընդլայնված կոլեգիայում:
Նախագահը հետախուզական ծառայությանը կոչ է արել «ամեն ինչ անել զոհված աշխատակիցների ընտանիքներին աջակցելու համար»։
Նրա խոսքով՝ ԱԴԾ ստորաբաժանումները «ուղիղ մասնակցություն են ունեցել» պատերազմին և լուծել «բարդ, ոչ ստանդարտ օպերատիվ խնդիրներ․ ծածկել են պետական սահմանը, ակտիվորեն պայքարել ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի և ծայրահեղականության դեմ»։
Հատուկ ծառայության կրած կորուստների թիվը Պուտինը չի նշել։