AMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերականդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ 24-ամյա Արսեն Հ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 17-ին՝ Երևանի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր բլրի գերեզմանատան» հարևանությամբ իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով բազատե եզրաքարերին, ապա մետաղյա ճաղավանդականերին բախվելու և գերեզմանատան տարածքում գտնվող շիրմաքարերի մոտ հայտնվելու հետևանքով։
Նրան ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արսեն Հ․-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր Բլրի գերեզմատնատան» հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել բազալտե եզրաքարին, ապա մետաղյա ճաղավանդակներին, կոտրել դրանք ու, դրանց վրայով մոտ 60 մետր առաջ ընթանալով, հայտնվել գերեզմանատան տարածքում՝ շիրմաքարերի մոտ։