Մահացել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանը։
ՀՀ դատավորների միությունը հայտնում է․
«ՀՀ դատավորների միությունը իր խորին ցավակցությունն է հայտնում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանի մահվան կապակցությամբ»:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ։
ՀՀ Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր: