Կյանքից հեռացել է շատերի սիրելի Գագիկ Համազասպովիչը։
Հոգեհանգիստը կկայանա վաղը՝ մարտի 7-ին, ժամը 18:00-20:00-ին Նուբարաշենի խճուղի 46 հասցեում գտնվող «Լուել» սգո սրահում։Վերջին հրաժեշտը` մարտի 8-ին, ժամը 13:00-ին` նույն վայրից:
Նշենք, որ Գագիկ Հովհաննիսյանը համալսարանում դասավանդել է փիլիսոփայություն։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին, ժամը 21.25-ին, Երևանի Ֆուչիկի փողոցում «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Գագիկ Հովհաննիսյանին:Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մարտի 4-ին մահացել է: