Սոչիում ծեծկռտուքի ժամանակ սպանվել է հումորիստ Ամիրան Գևորգյանը, հայտնում է SHOT թելեգրամյան ալիքը:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ, որտեղ ամեն տարի անցկացվում է ՈՒՀԱ փառատոնը: Նախնական տվյալներով, 31-ամյա Ամիրան Գևորգյանի՝ Սոչիի «Հարավային մայրաքաղաք» ՈՒՀԱ թիմի անդամ, հումորիստ և հանդիսավար Արթուր Ռասուլովի միջև վիճաբանություն և ծեծկռուք է տեղի ունեցել, որի ժամանակ Ամիրանը գլխի շրջանում վնասվածք է ստացել։
Շտապօգնության բժիշկներին ասել են, որ նա ընկել է երկու մետր բարձրությունից, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ամիրանը հարվածը ստացել է ծեծկռտուքի ժամանակ:
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գանգուղեղային բաց վնասվածք, հեմատոմա։
Ստացած վնասվածքների պատճառով հումորիստն ընկել է կոմայի մեջ, իսկ երկու օր անց, գիտակցության չգալով, մահացել։ Ռասուլովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: