Այսօր՝ օգոստոսի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Վրաստանի քաղաքացի 22-ամյա Մանուշակ Ն․-ն էր։