Փողոցային ստեղծագործական ելույթների չկանոնակարգումը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին ու զբոսաշրջիկներին՝ քաղաքացու ազատ հանգիստն ու ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։
Նախագծով նախատեսվում է սահմանափակել բացօթյա վայրերում մշակութային գործունեության, այդ թվում՝ գրական, երաժշտական, պարային ելույթների իրականացումը։
Օրինակ՝ ձայնի սահմանափակում գոյություն կունենա, ինչպես նաև 10 մետր հեռավորություն պետք է պահպանվի բնակելի տներից, հասարակական և առևտրային կազմակերպություններից, եթե առավոտյան 10-ից մինչև 21։00-ն է իրականացվում, իսկ մինչև 23։00-ի պարագյում՝ 100 մետր հեռավորություն։ Սահմանված պահանջների չպահպանումն առաջացնելու է վարչական պատասխանատվություն՝ նախազգուշացում կամ տուգանքի նշանակում։ Իմ քայլը խմբակցության անդամ Նուարդ վարդանյանը դեմ արտահայտվեց նախագծին՝ ասելով․ Ի՞նչ է նշանակում՝ պետական մարմինը կարգավորի մշակույթը։
Մշակութային գործիչներին պետք է հնարավորինս ազատություն տալ․․․» Վարդանյանի խոսքով՝ տուրիստները բողոքում են, որ Երևանում 23։00-ից հետո ակտիվություն չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։