Տորնադոն ինքնաթիռներ և ուղղաթիռներ է ցրիվ տվել Նիժնեկամսկի «Բեգիշևո» օդանավակայանում։
Քամու հոսքն այսուայնկողմ է նետել Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի համալսարանի չորս Diamond-42 ուսումնական ինքնաթիռ։
Տուժել են նաև վարչական շենքերը։ Տորնադոն պոկել է տանիքներ, երեսպատումներ, տեղ-տեղ պատուհաններ են թռցրել։
Օդանավակայանի երկու աշխատակից վիրավորվել է. նրանք հրաժարվել են հոսպիտալացումից։
«ԿԱՄԱԶ»-ը հայտարարել է, որ տորնադոն ոչ մի կերպ չի ազդել օդանավակայանի շահագործման վրա, այն գործում է` ինչպես նախկինում: