Տնտեսվարողները կդիմեն ԱԱԾ՝ «Վայլդբերիզի» համար

Լուրեր mediaarm 2023-09-28 21:24:00 258
img6991_r6VP-.jpeg

Սեպտեմբեր ամիս մուտք գործեցինք մի շարք հայ տնտեսվարողների ակտիվ բողոքի ակցիաներով:

«Stop Wildberiies Armenia» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ։Նրանց պահանջը հետևյալն էր՝ Հայաստանում արգելել «Wildberiies»  և  «Ozon»  առցանց խանութներից  էժան պատվիրված ապրանքների վաճառքը։

Բողոքի ակցիան ընդհատվեց և կողմերն էլ լռեցին, քանի որ «Վայլդբերիզ»-ը խոստացել էր լուծել տեխնիկական այդ խնդիրը: Խնդիրը ինչ-որ չափով լուծվեց, սակայն առաջ եկան նոր հանգամանքներ, ավելի ճիշտ, նոր տարբերակներ, որն էլ կրկին բողոքի ալիք բարձրացրեց տնտեսվարողների մոտ, բայց երկրում տիրող քաոսային իրավիճակից ելնելով, որևէ քայլի ներկա պահին չեն դիմի տնտեսվարողները:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Stop Wildberiies Armenia» նախաձեռնության անդամ, տնտեսվարող Արման Թումասյանի հետ,ո վ նշեց

«Ներկա իրավիճակից ելնելով` մենք ամեն բան դադարեցրել ենք, բայց խնդիրը չի լուծվել, ռուսական տարբերակով այո ալևս հնարավոր չի լինում պատվիրել, բայց ներկա պահին նոր խարդախություն կա, որն էլ ակտիվ տարածում են շատ հայ հայտնի բլոգերներ: Մենք դիմելու ենք Ազգային Անվտանգության տնտեսական հանցագործությունների բաժին:

Հայց ենք ներկայացնելու, որ Հայաստանում կան մոտ 7-ից 8 հոգի բլոգներ և իստագրամով և ֆեյսբուքով, ովքեր ակտիվ տարածում են այդ խարդախությունը: Այստեղ կա 2 տարբերակ կամ դու պետք է շատ լավ ծրագրավորող լինես, որ կարողանաս նման տարբերակներ գտնես ու տարածես, կամ էլ համագործակցություն կա Վայլդբերիզի որոշ կառույցների հետ և երկու տարբերակում էլ դա համարվում է տնտեսական հանցագործություն:

Տնտեսվարողի խոսքով ՝ եթե դա չհամարվեր տնտեսական հանցագործություն, ապա «Վայլդբերիզ»-ը ինչու պետք է ուղղեր տեխնիակական այդ սխալը և փակեր բոլոր հնարավոր տարբերակները, որ այլընտրանքային և զարտուղի ճանապարհներով վաճառքներ չիրականացվեն:

«Մենք չենք բողոքում ոչ մի օնլայն հարթակի դեմ, մենք էլ ենք օգտվում, կլինի դա «Վայլդբերիզ», թե «Օզոն» մեր պայքարը այս կառույցների դեմ չէ:«Վալդբերիզ»-ը այդ տեխնիկական խարդախությամբ մեր ամբողջ սեզոնային առևտուրը ոչնչացրեց, տեխնիկական խնդիրը, երբ լուծվեց 15 ից-20 տոկոսով առևտուրը տնտեսվարողների մոտ կարգավորվեց, իսկ հիմա այդ այլընտրանքային ձևերը, որոնք ակտիվ տարածում են բլոգերները, վնասում է մեր պետությանը: Ներկա պահին էլ այդ խարդախությունը անում են «VPN» տարբերակով մտնում են, ինչ պետք է պատվիրում են, անջատում են, հասցե են փոխում ու էլի նույն իրավիճակը. դա ոչնչացնում է մեր շուկան: Մեզ մի բան է հետաքրքրում այդ տարբերակները «Վայլդբերիզ»-ն է տրամադրում, թե ոչ, որովհետև նման տարբերակներ գտնելու համար դու լուրջ ծրագրավորող պետք է լինես: Ով ասաց, որ եթե ես կոշիկը բերեմ 4000 դրամով պիտի վաճառեմ 12000, չկա նման բան, մենք էլ ենք այդ օնլայն կայքերից օգտվում և բացարձակ դեմ չենք, մեր խնդիրը այն է, որ լինեն հավասար մրցակցության պայմաններ»:

Պարոն Թումասյանի հետ խոսեցինք նաև բնակիչների դժգոհություններից կապված սպասարկման հետ, մարդիկ դժգոհում և բողոքում են, որ դեռ խանութ չմտած, ուզում են դուրս գալ.

«Դա կուլտուրայի հարց է, եթե պետք է իմ ենթակայության տակ աշխատի ծանոթ կամ բարեկամ և բարեհամբյուր չկարողանա սպասարկել, նախ դա վանում է հաճախորդին, հետո նաև մեծ վնաս է հասցնում ինձ  և նման աշխատողներից ես կազատվեմ, որովհետև մարդկանց երկրորդ անգամ խանութ է բերում ոչ թե քո ապրանքը, այլ քո ջերմ սպասարկումը»:

Պարոն Թումասյանը նաև հավելեց, որ մոտ ապագայում հնարավոր է անգամ վաճառողների սպասարկման հետ կապված վերապատրաստման հարց լինի, քանի որ մեր առաջ պետք է ունենանք եվրոպական երկրների օրինակը, որով էլ կխթանենք մեր պետության զարգացմանը:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ