Տնային կենդանի պահելու թույլտվության տրամադրման և հաշվառման կանոնները

Հասարակական mediaarm 2024-02-04 12:52:00 159
tnayin-kendani_LMEHb.jpg

Դեռևս 2011 թվականին Երևանի քաղաքապետի կողմից հաստատվել են Երևան քաղաքում ընտանի կենդանիներին հաշվառելու և պահելու կանոնները։ Դրանցում վերջին փոփոխությունները կատարվել են 2021 թվականի սեպտեմբերին։

Iravaban.net-ը հայտնում է, որ այս որոշմամբ հաստատված են նաև տնային կենդանի պահելու թույլտվության տրամադրման և հաշվառման կանոնները։

Երևան քաղաքում տնային կենդանի պահող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապահովել իր կենդանու հաշվառումը և ձեռք բերել տնային կենդանի պահելու թույլտվություն:

Երևան քաղաքում վեց շաբաթական հասակից մեծ տնային կենդանիները հաշվառման ենթակա են ձեռք բերելուց հետո` 7 օրվա ընթացքում։

Կենդանու հաշվառումը կատարվում է 18 տարին լրացած ֆիզիկական անձի, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ դրա գործադիր մարմնի ղեկավարի կամ լիազորված անձի դիմումի հիման վրա:

Տնային կենդանի պահողները կենդանու հաշվառման և կենդանի պահելու թույլտվություն ստանալու նպատակով պարտավոր են դիմել անասնաբույժի և ձեռք բերել կենդանու անասնաբուժական անձնագիր:

Կենդանու անասնաբուժական անձնագրի տրամադրումը մերժվում է, եթե պահողը.

1) չի ներկայացրել հաշվառվող կենդանուն,

2) հրաժարվում է կենդանու նկատմամբ անասնաբուժական պարտադիր միջոցառումների իրականացումից,

3) չեն ներկայացվել պոտենցիալ վտանգավոր կենդանի Պահողի կողմից հատուկ դասընթաց անցնելու և վարժեցվածության մասին վկայագրեր:

Տնային կենդանիների հաշվառմանը ներկայացվող պահանջներն են`

1) անասնաբուժական անձնագրի տրամադրումը՝ համաձայն Ձև 1-ում սահմանված ձևաչափի, որը տրվում է անասնաբույժի կողմից,

2) կենդանու նույնականացման ապահովումը՝ միկրոչիպի տեղադրման կամ կենդանու մարմնի որոշակի հատվածում նույնականացման համարի դաջվածքի կատարման միջոցով: Կենդանիների վրա տեղադրվող միկրոչիպը պետք է համապատասխանի ԻՍՕ 11784 և ԻՍՕ 11785 միջազգային ստանդարտներին, ունենա մինչև 13 մմ երկարություն և 2 մմ տրամագիծ, տեղակայված լինի կենսաապակուց պատրաստված պատիճի մեջ, որը կենդանու օրգանիզմի համար անվնաս է և ներարկվում է ներմաշկային եղանակով՝ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված հատուկ ներարկիչի միջոցով: Միկրոչիպի ընթերցումը կատարվում է տեսածրիչի միջոցով (պահելով այն 15սմ – 1մ հեռավորության վրա), որը էկրանի վրա ցուցադրում է կենդանու անհատական համարը.

3) կենդանու հաշվառման մասին բոլոր տվյալների մուտքագրումը Կենդանիների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգում, որը ստեղծում, կենտրոնացված կարգով վարում և սպասարկում է համայնքային կազմակերպությունը: Համայնքային կազմակերպությունն ապահովում է վարչական շրջանների ղեկավարների կողմից կենդանիների հաշվառման տվյալների մուտքագրման հնարավորությունը, հաշվառման համակարգումը և հաշվառման տվյալների վերլուծությունը:

Հաշվառման և կենդանի պահելու թույլտվություն ստանալու նպատակով Պահողը պարտավոր է դիմել կենդանուն պահելու վայրին համապատասխան Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարին, ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1) Երևան քաղաքի ավագանու որոշմամբ տվյալ օրացուցային տարվա համար սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը, եթե տվյալ տարվա համար զրոյական արտոնություն սահմանված չէ,

2) համայնքային կամ իր նախընտրած անասնաբուժական սպասարկում իրականացնող կազմակերպությունում կենդանու հաշվառումն ապահովելուց հետո ստացված կենդանու անձնագիրը՝ համաձայն Ձև 1-ի,

3) լրացված հայտը՝ համաձայն Ձև 2-ի:

Պահողը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև կենդանու անկումը, սահմանված ժամկետում վճարել Երևան քաղաքի ավագանու որոշմամբ տվյալ օրացուցային տարվա համար սահմանված տեղական տուրքի վճարը և վարչական շրջան ներկայացնել կենդանու անձնագիրը, որից հետո տրամադրված թույլտվության ժամկետը համարվում է երկարացված, իսկ հաշվառման տվյալները՝ թարմացված:

Կենդանիների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

1) անասնաբուժական անձնագրի հերթական համարը և հաշվառման տարեթիվը,

2) Պահողի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, էլ. փոստը, հեռախոսահամարը,

3) կենդանու գունավոր նկարը, ցեղատեսակը, անունը, սեռը, գույնը, ծննդյան թիվը (եթե հայտնի է), մորթու տեսակը, գունավորումներ և տարբերանշաններ,

4) կենդանու նույնականացման համարը և տեղադրման եղանակը, այդ թվում՝ չիպավորման կամ դաջվածքի կատարման ամսաթիվը, տեղադրությունը,

5) Պահողի մոտ գտնվող կենդանիների թվաքանակը,

6) յուրաքանչյուր պատվաստման մասին տեղեկությունները՝ պատվաստման տեսակը, ամսաթիվը, օգտագործված պատվաստանյութը, հաջորդ պատվաստման ամսաթիվը, պատվաստող անասնաբույժի անունը, ազգանունը,

7) հիվանդությունների պատմությունը՝ յուրաքանչյուր հիվանդության համար նշելով ամսաթիվը, անասնաբուժական նշումները, բուժող անասնաբույժի անունը, ազգանունը,

8) ալերգիկ ռեակցիաները՝ ամսաթիվ, ալերգիկ ռեակցիա, անասնաբույժի անունը, ազգանունը,

9) մշակում էկտոպարազիտների (լվերի, տզերի, մոծակների) դեմ՝ ամսաթիվ, դեղորայք, անասնաբույժի անունը, ազգանունը,

10) ճիճվաթափություն՝ ամսաթիվ, դեղորայք, չափաբաժին, անասնաբույժի անունը, ազգանունը,

11) կենդանի պահելու թույլտվության համարը և ամսաթիվը, պահելու վայրի հասցեն։

29. Կենդանու հաշվառման ժամանակ պահողը պետք է ծանուցվի սույն Կանոնների պահանջների մասին։

Տնային կենդանի պահելու թույլտվության տրամադրումը կարող է մերժվել, եթե՝

1) Պահողի կողմից ներկայացված տվյալներն արժանահավատ չեն.

2) կենդանու հաշվառումը պատշաճ կարգով չի իրականացվել.

3) տվյալ վայրում կենդանի պահելը կարող է հանգեցնել հասարակական կարգի կամ այլոց իրավունքների խախտման.

4) առկա են սույն Կանոններով սահմանված պահանջների խախտումներ:

Եթե կենդանի պահելու թույլտվության տրամադրումը մերժվում է, ապա Պահողը պարտավոր է մեկամսյա ժամկետում վերացնել մերժման հիմքերը և կրկին դիմել թույլտվություն ստանալու համար, կամ կենդանուն հանձնել համայնքային կենդանիների կացարան, կամ օտարել կենդանուն այլ անձի:

Կենդանու անկման դեպքում Պահողը պարտավոր է անհապաղ այդ մասին տեղեկացնել համայնքային կազմակերպությանը և կենդանուն սպասարկող անասնաբույժին հայտնել կենդանու անձնագրի և նույնականացման համարը, ինչի հիման վրա կենդանու մասին տեղեկությունները հանվում են Կենդանիների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգից։

Կենդանուն այլ անձի հանձնելու դեպքում նոր Պահողին են հանձնվում կենդանու անասնաբուժական անձնագիրը՝ կենդանու հետագա վերահաշվառում իրականացնելու և թույլտվություն ձեռք բերելու համար։

Եթե Պահողը կենդանու անձնագրում և Կենդանիների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգում հայտնաբերում է գրանցումների անճշտություն կամ անձնագիրը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, ապա անձնագրի փոխարինման և անճշտությունների շտկման համար դիմում է անասնաբույժին` ներկայացնելով փոխարինման ենթակա անձնագիրը:

Անձնագրի կորստի դեպքում՝ Պահողը 7 օրվա ընթացքում դիմում է անասնաբույժին և ստանում նոր անձնագիր: Նոր անձնագրում պետք է լինի «Կրկնօրինակ» նշումը:

Անասնաբույժը վնասված կամ կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիրը տալիս է 3-օրյա ժամկետում: Նոր տրված անձնագրում պետք է գրանցվեն նախկին անձնագրում ամրագրված՝ կենդանու նույնականացման համարը, ինչպես նաև տվյալներ իրականացված անասնաբուժական միջոցառումների մասին:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ