Տղամարդը դանակի բազմաթիվ հարվածեր է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, կտրել պարանոցը (տեսանյութ)

Լուրեր mediaarm 2023-05-22 18:20:00 294
c20843a3-4443-4ef7-95f4-f42fcd0bae28_yRz6M.jpeg

Մայիսի 19-ին, ժամը 17.10-ին, Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել «Աշտարակ» բժշկական կենտրոնից: Հայտնում էին, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքի մի բնակարանում հայտնաբերել են 56-ամյա Սիլվարդ Քոչարյանի դիակը` պարանոցի կտրած վերքով:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Մեկնել են նաև ոստիկանության ու քննչական Արագածոտնի մարզային վարչությունների ղեկավարներ, դատախազը, բաժնի պետը, դատաբժիշկ ու փորձագետ: Բազմաթիվ կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել նաև կնոջ որովայնին ու կրծքավանդակին:

Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ` հանցագործությունը հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ: Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, արագ հավաքած փաստերը համադրելու և ճիշտ հետևություններ անելու, նաև քաղաքացիների հետ համագործակցության արդյունքում առանձնապես ծանր հանցագործության հանգամանքները պարզվեցին, կասկածյալն էլ, որ սպանված կնոջ ազգականն է, ձերբակալվեց:

Կնոջ ազգական, այլ երկրի քաղաքացի 41-ամյա տղամարդը մայիսի 18-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանում է Հայաստան: Նա տեղավորվում է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի մի հյուրանոցում և արդեն հաջորդ օրը մեկնում Աշտարակ: Այստեղ նա քաղաքացիներից փորձում է ճշտել Տիգրան Մեծի փողոցի և հատկապես 19-րդ շենքի տեղը: Հասնելով շենք` նա բնակիչներից մեկին հարցնում է 45-րդ բնակարանի տեղը, բարձրանում 5-րդ հարկ, թակում դուռը, և երբ կինը բացում է դուռը, 41-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածեր է հասցնում կնոջ մարմնի տարբեր մասերին, վերջում կտրում պարանոցն ու փորձում հեռանալ: Կասկածելի ձայներ լսած հարևանները տեսնելով նրա հեռանալը և վատ բան կանխազգալով՝ վերին հարկերից բղավում են, որ բռնեն հանցագործին: Նրանց կանչին արձագանքում է հարևան շենքի մի բնակիչ:

Նա մոտենում է տղամարդուն և փորձում բռնել նրան: Քաշքշուկից և դանակով սպառնալուց հետո 41-ամյա տղամարդուն հաջողվում է փախչել: Հասնելով Աշտարակի Սիսակյան փողոց` նա այնտեղ է թողնում հանցագործության պահին հագին եղած շորերը, հագնում նորերը, քիչ հեռանալով` վարձում է տաքսի և հասնում Երևան:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ