Տեղի ունեցավ Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոնը (լուսանկարներ)

Հասարակական mediaarm 2023-07-21 20:22:00 69
img55511pcus_juKfZ.jpeg

Երաժշտական ցանկացած իրադարձություն տոն է երաժշտագետ և երաժշտասեր հասարակության համար։

Հայաստանի Կոմպոզիտորների միությունը Արարատյան Հայրապետական Թեմի գործընկությամբ՝ օրերս կազմակերպել է Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոն, մեկնարկը տրվել է սույն թվականի ապրիլի 28-ին՝ Կոմպոզիտորների միության համերգասրահում։ 

Փառատոնի բացումը տրվեց Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և աղոթքով, որից հետո Հովհաննես սարկավագ Ներսեսյանը լսարանին ներկայացրեց Կարա-Մուրզայի քառաձայն պատարագի մեկնությունը, այնուհետև ներածական խոսքով հանդես եկավ երաժշտագետ Նարինե Ավետիսյանը, որը փառատոնի ընթացքում ներկայացրեց Կարա-Մուրզայի կենսագրության և ժառանգության վերաբերյալ կարևոր փաստեր՝ փառատոնի ամբողջ ընթացքում ծավալելով գիտահանրամատչելի գործունեություն։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը հնչեցին Քրիստափոր Կարա-Մուրզայի, Ա. Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի, Ռ. Պետրոսյանի, Ս. Լուսիկյանի, Թ. Ալթունյանի, Ա. Սաթյանի, Ռ. Ամիրխանյանի, Մ. Մավիսակալյանի, Ս. Շաքարյանի, Գ. Հարությունյանի խմբերգային ստեղծագործություններն ու մշակումները։

Համերգի մեկնարկային օրը արդյունավետ էր Կարա-Մուրզայի անձի և գործունեության հանրայնացման, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման առումներով։

Փառատոնի մեկնարկային փուլը իրենց ներկայությամբ պատվեցին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինտիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, կոմպոզիտորներ Ավետիս Բերբերյանը, Ստեփան Բաբաթորոսյանը, Էդմոնդ Մակարյանը։

Համերգաշրջանի այս փուլին մասնակցում էին «Աննա Մայիլյան» վոկալ տրիոն, դաշնակահար Էլեն Կիրակոսյանը, Երևանի Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոցի երգչախումբը (խմբավար Գրիգոր Հարությունյան), Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը (խմբավար Ռուբեն Կարասեֆերյան) և Երևանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի երգչախումբը (խմբավար Հասմիկ Ամատունի-Թորգոմյան)։

Փառատոնը եռափուլ համերգաշար է, որի երկրորդ փուլը կայացավ մայիսի 18-ին, կրկին Հայաստանի Կոմպոզիտորների միության համերգասրահում։ Այս անգամ ևս համերգը հանդիսապետում էր Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

Համերգին ներկա էր կոմպոզիտորների և արվեստագետների նույն հանձնախումբը, որին միացել էին նաև Հայաստանի Երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը և բանաստեղծ Լևոն Բլբուլյանը։

Փառատոնի երկրորդ փուլի համերգին մասնակցում էին բացառապես Երևանի հանրակրթական դպրոցների երգչախմբերը. Լևոն Շանթի անվան №4 դպրոցի (խմբավար Գայանե Բարսեղյան), «Վարդանանց ասպետներ» №106 հիմնական դպրոցի (խմբավար Ներսես Մարգարյան), Գալինա Ստարովոյտովայի անվան №177 հիմնական դպրոցի (խմբավար Գայանե Սարգսյան), Հենրիկ Խաչատրյանի անվան №199 հիմնական դպրոցի (խմբավար Լիաննա Գևորգյան), Լեոնիդ Ազգալդյանի անվան №200 դպրոցի (խմբավար Անի Եղիազարյան), Երևանի №156 դպրոցի (խմբավար Շուշանիկ Վասակյան)։

Համերգի ընթացքում հնչեցին Քրիստափոր Կարա-Մուրզայի, Կոմիտաս վարդապետի, Կ. Օրբելյանի, Է. Միհրանյանի, Մ. Վարդազարյանի, Ս. Լուսիկյանի, Ռ. Պետրոսյանի, Մ. Մավիսակալյանի և Ժ. Բլբուլյանի ստեղծագործությունները։

Փառատոնի երրորդ փուլը կայացավ Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում, հունիսի 15-ին, որը մեկնարկեց Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքով և աղոթքով, փառատոնի եզրափակիչ փուլը իրենց ներկայությամբ պատվեցին նաև Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ Երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, կոմպոզիտորներ Կոստանտին Պետրոսյանը, Ավետիս Բերբերյանը, Ստեփան Բաբաթորոսյանը, Էդմոնդ Մակարյանը և այլք։

Փառատոնի նպատակն է հանրայնացնել հայ խմբերգային արվեստի նախահայր Քրիստափոր Կարա-Մուրզայի թողած հսկայական ժառանգությունը, տարածել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև մանկական երգչախմբերի մեջ սեր արթնացնել դեպի հայ խմբերգային արվեստը։

Փառատոնի կազմակերպումը համարում ենք արդյունավետ և նպատակային։ Փառատոնը մի քայլ է՝ ուղղված երգչախմբերի համախմբմանը, արվեստի, երաժշտական և հանրակրթական դպրոցների համագործակցությանը՝ ի շահ հայ երաժշտական արվեստի և հայկական մշակույթի։
 
Գրիգոր Հարությունյան (խմբավար, փառատոնի համակարգող)

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ