Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ 500 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով`մայիսի 24-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 27-ը ժամը 11:00-ն, ինչպես նաև մայիսի 27-ին ժամը 11:00-ից մինչև հունիսի 18-ը ժամը 09:00-ն մայրուղային գազատարի 9,1 կմ (կմ 0÷9,1) հատվածից սնուցվող «Էտրո», «Հիպերնովա», «Սարանդ», «Խճաքար Մուսա» («Գաստոպ»), «Էս Կա Վի», «Ֆայերգազ», «Շահումյան գազ», «Արմ գազ», «Ֆրիվեյ Էքսպրես», «Արտ-Թամ», «Հովնան-Լիան» ՍՊԸ-ների և «Արտակ» ԱԿ-ի գազամատակարարումը կիրականացվի պահանջվող ռեժիմների սահմանափակումներով։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան, Բագրատունյաց, Եղբայրության, Հովսեփյան, Չեխովի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի, Ուռենիներ, Վանահովիտ թաղամասերի, հարակից առանձնատների, Կոտայքի մարզի Քասախ համայնքի (ամբողջությամբ) գազասպառողների, «Ալգազ», «Սառը Գազ», «Ս.Լ.Լ-Գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի, Թթուջուր բնակավայրի գազասպառողների, «Ուրսա-Մաժոր» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Ճամբարակի ԲԿ-ի, «Նադարյան Արսեն» ՍՊԸ-ի, սեփականատեր Տիգրան Շահնազարյանի, հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։