Տեառնընդառաջ․ որն է տոնի խորհուրդը

Եկեղեցական կյանք mediaarm 2023-02-05 12:14:00 2064
Հետևեք մեզ՝ Telegram-ում
tearnndaraj_xkZt8.jpg

Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին, փոխանցում է Qahana.am-ը։ Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից:

Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը:

«Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24):

Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
spasvum-e-andzrev_DRK18.jpg

Սպասվում է անձրև․ Առաջիկա օրերի եղանակը

jur-chi-linelu-2_XC33P.jpg

Տեղեկացեք․ 24 ժամ ջուր չի լինելու

qaxaqacin-mahacel-e_hEz0B.jpg

Սուրեն Գրիգորյանը հիվանդանոցում մահացել է

kensatoshak_UGue9.jpg

ԿԱՐԵՎՈՐ՝ կենսաթոշակ և նպաստ ստացողների համար

artakarg-depk_ylhcZ.jpg

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում

toyota_iCQGW.jpg

ԱՐՏԱԿԱՐԳ․ Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները

putin-pashinyan__0mNC.jpg

«Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով

zatik_IHebW.jpg

Զատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքային կլինի, թե ոչ

dolar_1KgJ6.jpg

Ինչ փոխարժեքներ է այսօր սահմանել ԿԲ-ն

luys-chi-linelu_ihvBu.jpg

10:00-ից հոսանքազրկումներ են սպասվում

astxagushak_06496.jpg

Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար

exanaky-hayastanum_E7Q9y.jpg

Ինչպիսի եղանակ է սպասվում վաղը

moskva-erevan-trichq_IxMMp.jpg

Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ թանկացել են․ Ինչ արժեն

artakarg-depq_7Lh02.jpg

ԱՐՏԱԿԱՐԳ․ Օգնության հասած ավտոմեքենան այրվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

jur-chi-lini_nm_nh.jpg

Վաղը 24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում

erkrasharj-e-texi-unecel_vVgQl.jpg

5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

artur-abraham_Ji74X.jpg

Արթուր Աբրահամի հուզիչ գրառումը հայրիկի մասին

meri-grigoryan_O-378.jpg

Նոր մանրամասներ 20-ամյա Մերի Գրիգորյանի մահվան դեպքից

araqsya-meliqyan_uBG97.jpg

Տարվա լավագույն դերասանուհի ճանաչվեց Արաքսյա Մելիքյանը

rublin-tankcav_BTv1R.jpg

Ռուբլին թանկացավ․ Դոլարը՝ էժանացավ․ ԿԲ

artakarg-depq-erevanum_gL75x.jpg

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ Մանրամասներ

xoshor-avtovtar_xIRxP.jpg

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

img3041_NzA88.jpeg

Պարզվել է 20-ամյա ծննդկանի մահվան պատճառը. Մանրամասներ

astxagushak-1_Ouocj.jpg

Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար

nare-gevorgyan_04F8z.jpg

«Լավ է չլինեմ, քան կողակցիս դերում պատկերացնեմ թշնամի ազգի ներկայացուցչի». Նարե Գևորգյան