Երեկ՝ օգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններւոմ Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Վազգեն Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել հեծանիվ վարելիս նույն գյուղի բնակիչներ 14-ամյա Արսեն Ս.-ին և նշված հեծանիվի հետնամասում նստած 8-ամյա Ռուբեն Խ-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխաները տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն: Վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: