Ռեփեր Սուպեր Սաքոն, ում երկու օր է՝ քննարկում ու քննադատում են մշակույթի գործիչներ, հանրային դեմքեր, Կոմիտասի հասցեին սխալ տեղեկություններ և մեկնաբանություններ տալու համար, խոսել է աղմկահարույց հարցազրույցի մասին։
Հանրայինի «Կերպարից դուրս» հաղորդման ընթացքում ռեփեր Սուպեր Սաքոյի աղմկահարույց հայտարարության հետ կապված՝ Վարդան Ղուկասյանը զանգահարել է նրան:
Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման ընթացքում ռեփեր Սարգիս Բալասանյանը, որ հանրությանը հայտնի է Սուպեր Սաքո բեմական անունով, անդրադառնալով Կոմիտասին, ասել էր, թե իբր նա «հայկական երաժշտությունը մատուցել է Եվրոպային, եվրոպացիք չեն հասկացել քառորդ նոտաները, այսինքն՝ էդ ծռած նոտաները, մուղամը, իրենց տհաճ է թվացել, ու Կոմիտասը դրանք մաքրել, ջնջել է»: