Վարդան Ղուկասյանին կկալանավորեն ԱՄՆ-ում և կտեղափոխեն Հայաստան

Լուրեր mediaarm 2023-05-25 21:55:00 588
Հետևեք մեզ՝ Telegram-ում
79cec4ec-10f2-46ec-9028-2d46312c7532_nBoCX.jpeg

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի, Արտակ Գալստյանի, ինչպես նաև` երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տ․Ա․-ից 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու, ինչպես նաև` ծառայությունների մատուցման քողի ներքո գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչին գույքային պահանջներ ներկայացնելու, վերջինիցս առանձնապես խոշոր չափերով՝ 60.000-100.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։

«Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ.Ղուկասյանի և Ա.Գալստյանի, ինչպես նաև Վ․Ղուկասյանի՝ ևս երկու հանցակիցների նկատմամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ա․Գալստյանին և նշված երկու անձանց ներկայացվել է մեղարդանք, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Իրականացված վարութային և ապացուցողական ծավալուն գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Վ․Ղուկասյանը 2021թ․ հուլիսի 9-ին «Youtube.com» կայքի՝ իր անվամբ բացված անհատական էջով հանրության համար հասանելի ձևաչափով հրապարակված տեսաելույթի ընթացքում ցուցաբերել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Բացի այդ, 2022թ. նոյեմբերի 12-ին հանրության լայն շրջանակների համար հասանելի «youtube.com» և «facebook.com» սոցիալական կայքերի իր անհատական էջերով հնչեցրել է անձանց խմբի՝ պայմանագրային զինծառայողների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել նրանց նկատմամբ այդպիսի բռնությունը։

Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ․Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 489-րդ հոդվածի 2-րդ մասով, 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ինչպես նաև՝ 2 դրվագ առերևույթ հանցագործությունը կատարելու պահին գործող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Վ․Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Ըստ ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացված տեղեկատվության՝ Ոստիկանությունը միջոց է ձեռնարկել Ինտերպոլի միջոցով Վ․Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում իրականացնելու նպատակով։

Միաժամանակ, քրեական վարույթի շրջանակներում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ Վ․Ղուկասյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ելնելով դրանից՝ քրեական վարույթին առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև Վ․Ղուկասյանին հայտնաբերելու, գործող իրավական մեխանիզմներով վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու հարցում անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ ԱՄՆ իրավասու մարմիններին ուղղված իրավական օգնության միջազգային հարցումը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ընթացակարգ ապահովելու նպատակով:

Ստորև ներկայացվում է քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված՝ բջջային հավելվածի միջոցով գիշերային ակումբի ներկայացուցչի, ինչպես նաև Տ․Ա․-ի հետ (վերջիններիս համաձայնութամբ) Վարդան Ղուկասյանի ունեցած խոսակցության՝ վերաբերելի և կարևոր հատվածների էկրանապատկերները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
a821fbc0-87cd-476a-a6f2-60cde85db4da_IYcvP.jpeg

Երեկ կյանքից զրկված Վարազդատ Գասպարյանի հայրը փորձել է վերջ տալ կյանքին. նոր մանրամասներ

d2647c0c-be06-482c-84c2-d981f10db25b_CHmoI.jpeg

Փաշինյանն իր հետ Սոչի է տարել նաև փոքր աղջկան

d45e5dfd-2e9d-49ab-97f7-2f671803f10a_DhaN2.jpeg

Ինչու է կյանքին վերջ տվել զինծառայողը. Նա երկտող է թողել. մանրամասներ

afb5c89f-f049-479c-ad7d-712c93903ec1_aS9Vm.jpeg

Փոխարժեքները էժանացան. Կենտրոնական բանկ

f2c1f39e-c627-431a-89fc-a3b557c9f68a_SAWV-.jpeg

Գայի պողոտայում և Գարեգին Նժդեհի փողոցում ևս ավտոբուսների համար երթևեկության առանձին գծեր կլինեն

aa122957-f937-4bec-860a-15a6144b2837_B1-Lg.jpeg

Ողբերգական վթար Զոդի կամրջի մոտ

418b8150-daa5-400d-bc1d-ac858a702047_n6kQg.jpeg

Այսօր մի շարք հասցեներում լույս չի լինի

c6fdff65-a511-45bb-8d76-83f8a346465d_UZpP3.jpeg

Մանրամասներ «Մեյմանդար»-ի շուկայում սպանությունից

cd35db83-7e5b-4d0e-9178-c75567fcc17b_A8gNs.jpeg

Ողբերգական դեպք. Զինվորը հայելու կտորով պարանոցի հատվածում ինքնավնասում է կատարել. Մանրամասներ դեպքից

6e489158-dda8-40e8-b9e4-ae062e01b511__olKc.jpeg

Կրակոցներ՝ Երևանում. սպանվածը քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է (լուսանկար)

4de1a870-baee-47bb-9a23-f6a75046182c_fcimb.jpeg

24 ժամ ջուր չի լինի. Պատրաստվեք

92c04984-92bd-4f40-9ee9-bf07a688f413_Of7MY.jpeg

Որ զինծառայողը չի կարող ընդգրկվել մարտական հերթապահության մեջ

948a1860-f8e3-4858-836d-f3e25b9f9c7e_4CA1E.jpeg

Տաթև Ասատրյանն օգնեց փոքրիկ Նժդեհին․ Տաթևի բարի քայլը դեռ երկար կհիշվի (տեսանյութ)

7d5343d1-94da-44b6-a0a1-b8a407e862bb_xw1j9.jpeg

Ողբերգական դեպք Լոռու մարզում. խաղահրապարակի մոտ հայտնաբերվել է 11-ամյա երեխայի դի

89da5bac-5e51-4b4a-9b6e-891517a33961_KvNTf.jpeg

Ուժային կառույցի պաշտոնյայի որդին թմրանյութ տեղափոխելիս բռնվել է. ուշագրավ բացահայտում

97ea12f3-0605-4981-bd97-e7da80fa47d4_5peIz.jpeg

Խոշոր ավտովթար Արարատի մարզում

81274bbe-886d-4cca-ae3c-dc41543a28b8_X-RiL.jpeg

ԿԲ-ն ռուբլու և դոլարի նոր թվեր հրապարակեց

dcd7dac5-73b8-4f7d-b66c-ecfb842a9e94_iKV8G.jpeg

Լույս չի լինելու նշված հասցեներում

b66fb5f9-5048-465a-a6a1-9def6cd8443b_GkwIx.jpeg

Երեխան պատշգամբից ընկնելիս է եղել, մայրը փորձել է բռնել, բայց ինքն էլ հետն ընկել է (տեսանյութ)

ccfe7dcf-be8b-4737-96d0-37a843fb035a_xb9qS.jpeg

Հայտնի է՝ ով է քաղաքացուն ծեծած կարմիրբերետավորը (տեսանյութ)

64cee7b5-49a7-47ca-bcdb-399c36144596_EiR2c.jpeg

Մենք բառի բուն իմաստով ապրում ենք Եռաբլուրում, պետք չի վախենալ Եռաբլուրից որոհետև այն աղոթատեղի է․ զոհվածի մայր

148dba3a-d3ba-41d1-b563-f4886c057dec_zCufv.jpeg

«Կներես մամ, էլ չեմ ուզում ապրեմ». Էջմիածնում հայտնաբերվել է տղամարդու դի

98af0554-8481-40cb-9da4-391d18575ad2_cBzOo.jpeg

«Ասել եմ՝ տիկի՛ն Գայանե, ինչո՞ւ եք ինձ տանում Եռաբլուր». Աշոտ Փաշինյան

b56c4253-be62-4d0c-8edb-6801fe2bb190_KARFQ.jpeg

Հայտնի լրագրողի՝ 6-րդ հարկից ցած նետվելու դեպքով ինչ վարկածներ են պտտվում. մանրամասներ

8ea99521-879e-4d85-b01a-fae88dc6bdd7_NcJZT.jpeg

Շատ մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր գիշեր Գևորգի սիրտը կանգ է առել