Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմի ցուցադրությունը Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է 10 րոպեանոց ծափահարությունների
Ամերիկայում բնակություն հաստատած հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել Կաննի միջազգային կինոփառատոնում իր մասնակցությամբ ֆիլմի պրեմիերայից և գրել.
Ավելի երջանիկ լինել չէի կարող: Շնորհավորում եմ Շոն Բեյքերին: Շնորհակալ եմ ինձ վստահելու համար։ Շնորհակալ ենք երբևէ եղած ամենահիասքանչ դերասանական կազմի և անձնակազմի: Շնորհակալ եմ իմ ընկերներին, ընտանիքին և բոլոր այն մարդկանց, ովքեր օգնում և աջակցում են ինձ: Սիրում եմ բոլորիդ»:
Տեսանյութը՝ ստորև