Ստեփանակերտում կգործեն Ռուբեն Վարդանյանի բարեգործական ճաշարանները

Լուրեր mediaarm 2023-08-15 11:14:00 567
ruben_41ZOk.jpg

Hraparak.am-ը գրում է․  Պաշարված Ստեփանակերտի մի մասն արդեն 5 օր է՝ զրկված է ջրից։ Մարդիկ հարակից աղբյուրներից են ջուր վերցնում եւ դույլերով տուն տանում։ «Ջրմուղկոյուղու» տնօրենն Արցախի հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել եւ բացատրել, որ Արցախը սնուցող գետերի քանակը պակասել է, ջուրը նվազել է, իսկ հովհարային անջատումների ժամանակ դիզել-գեներատորները հնարավոր չէ գործարկել՝ արտեզյան պոմպերով ջուր հանելու համար։ Արդյունքում 4 գոտում, որոնք համեմատաբար բարձրադիր են եւ կազմում են Ստեփանակերտի 25 տոկոսը, ջուր չկա։

Արդեն շատ դժվար է ապրելն անգամ նրանց համար, ովքեր բրնձի, մակարոնի ինչ-որ պաշարներ էին կուտակել։ Ընտանիքներ կան, որոնք ձեթ չունեն, որ կարտոֆիլ տապակեն։ Մարդիկ ձեռքների տակ ընկածը եփում են, օգտագործում են առանց ձեթի կամ կարագի։ Եթե անգամ սննդի քանակը բավարարի, ապա դրա կալորիականությունն ու օգտակարությունն է խիստ ցածր, որը վաղ թե ուշ անդրադառնալու է մարդկանց առողջության վրա: Սպասվում է, որ բարեգործական ճաշարանները, որոնք այսօրվանից գործելու են Ստեփանակերտում, որոշ չափով կմեղմեն սննդի դեֆիցիտը։ 

Ճաշարանները բացում է Ռուբեն Վարդանյանի գլխավորած «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը։ Այնտեղ կարող են սնվել հղի կանայք, մինչեւ 16 տարեկաններն ու 65-ից բարձր տարիք ունեցողները։ Վարդանյանի գրասենյակը հաղորդում է, որ «Սոցիալական ճաշարան» բարեգործական ծրագիրը նպատակ ունի մեղմել սննդի հետ կապված ծանր կացությունը, եւ «մեր կարիքավոր հայրենակիցներին առաջարկում է օրական մեկ անգամ սնվելու հնարավորություն»։ Սակայն այս նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվում Ստեփանակերտի բնակիչների կողմից։ «Չգիտեմ, թե որտեղից է այդ սննդամթերքը։ Ավելի լավ կլինի, որ էդ մթերքները տանեն խանութներ, մարդիկ քիչ-քիչ գնեն ու ամբողջ ընտանիքով ուտեն, առանց տարիքային սահմանափակումների։ Ուտել ուզում են բոլորը»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Գյուղերից բանջարեղեն եւ կաթնամթերք են բերում չնչին քանակությամբ, որը տեսանելի չէ Ստեփանակերտի բնակիչների համար։ Կաթը թթվում է, գյուղացիները չեն կարողանում դրանից գոնե պանիր սարքել, որովհետեւ աղ չկա։ Ստեփանակերտ բերել-հասցնելն էլ բարդ է, որովհետեւ վառելիք չկա։ Գյուղերում տեղ-տեղ փորձում են լուծել խնդիրը։ Վառելիք են տրամադրում նրանց, ովքեր անասուն են պահում։ «Ապրում եմ Ջամիլու գյուղում։ Ինձ տալիս են վառելիք, որ գնամ քաղաք` կաթը, միսը հասցնեմ քաղաք։ Մեր գյուղում մենակ ես եմ անասուն պահում։ Ինձ աղով էլ են օգնում», - ասում է Իզաուրա Բալասանյանը, ով հազվագյուտ երանելիներից է այսօր Արցախում։ 

Երջանիկ են նաեւ այն տղամարդիկ, որոնց սիգարետ է հասնում։ Օրերս դպրոցի շենքում տղամարդկանց սիգարետ էին բաժանում։ Մարդիկ իրար սպանում էին սիգարետի հերթերի մեջ։ Յուրաքանչյուրին մեկ տուփ էր հասնում, որը վերցնում էին անձնագիրը ներկայացնելու դեպքում։ Եվ ամենացավալին այն է, որ Արցախի բնակավայրերից մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմում` Կոռնիձորում կանգնած է 400 տոննա հումանիտար բեռ, որն ադրբեջանցիները թույլ չեն տալիս, որ մտնի Արցախ, եւ որը որոշակիորեն կթեթեւացնի հումանիտար աղետը

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ