Հանրապետության տարածքում հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ը, 21-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 21-ի երեկոյան, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Հունվարի 18-21-ի առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-4 մ/վ, հունվարի 19-22-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Երևանում հունվարի 18-ի ցերեկը, 19-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 22-ին սպասվում են տեղումներ։