Մայիսի 24-ին, ժամը 8.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ:
«ՎԱԶ 2107»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից 57-ամյա Սոֆյա Ղազարյանը մահացել է:
Ժամը 12.32-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մահացել է նաև «ՎԱԶ 2107»-ի վարորդը՝ 39-ամյա Սասուն Ղուկասյանը:
Կատարվում է նախաքննություն: