Համացանցում երեկվանից քննադատության արժանացած Սուպեր Սաքոն ինստագրամի սթորի բաժնում լուսանկարներ է հրապարակել Արցախի դրոշով` երեկվա համերգից։
Նշենք, որ երեկ, երբ սահմանային լարվածություն էր, հայկական կողմն ուներ 3 զոհ եւ 2 վիրավոր, Թալինի հրապարակում Սուպեր Սաքոյի համերգն էր։ Համերգով հանդես գալու հանգամանքը զայրացրել էր որոշ քաղաքացիների։
Համերգի ընթացքում Սուպեր Սաքոյի երգի ժամանակ պարզել են Արցախի դրոշը։ Երգիչը դրոշը ուսերին գցած լուսանկար է նաեւ տեղադրել, ինչպես նաեւ իր էջերում հրապարակել է զոհված զինվորների անունները։