Սիրուշոյի մենահամերգի բացառիկ մանրամասներն ու հայտնի հյուրերը. ՖՈՏՈ

LifeStyle mediaarm 2024-02-17 21:08:00 8715
sirushoyi-menahamergy_JOrSl.jpg

Երեկ Dvin Music Hall-ում կայացավ երգչուհի Սիրուշոյի սպասված մենահամերգը՝ սիրո շնչով, անկեղծ խոստովանություններով և անակնկալներով: Tert.am Life-ը ներկա է եղել մենահամերգին և ներկայացնում է բացառիկ մանրամասներն ու լուսանկարները: 

«Հավատում եմ» երգով մեկնարկեց մենահամերգը, որի բաղկացուցիչ մասն էին կազմում սիրո մասին երգերն ու պատմությունները և հենց առաջին նոտաներից հանդիսատեսը երգակցում էր Սիրուշոյին: Սիրո տոնին և սիրո մասին տոմսերը սպառվել էին ընդամենը մեկ օրում, այդպիսով երգչուհին այս համերգը նվիրեց հանդիսատեսին և հարազատներին:

«Համերգը սկսում եմ խոսելով դժվարություններից՝ ինձ համար ևս դժվար շրջան է և հաճախ հենց այստեղ նստած մարդկանց նամակներն ու գրառումներն են օգնում հաղթահարել այս շրջանը և երեկ դա ևս մեկ անգամ ապացուցվեց, երբ նշեցի, որ վատառողջ եմ, իսկ այսօր կան երկրագուներ, որոնք դեղեր են բերել»,- նշեց երգչուհին՝ շնորհակալություն հայտնելով հանդիսատեսին: 

Վերջին տարիների ընթացքում երգչուհու մենահամերգների ժամանակ հնչում էին «Արմատ» ձայնասկավառակի երգերը, բայց այս համերգի բաղկացուցիչ մասն էին կազմում երգչուհու լիրիկական երգերը, որոնք կատարելուց առաջ երգչուհին անկեղծանում էր՝ պատմելով, թե ինչպես են ծնվել աշխատանքները:
«Առաջին անգամ սիրահարվել եմ 16 տարեկանում, երբ ծանոթացա Լևոնի հետ, որն այսօր ավելի հեռու է նստել, որ չբարձրանա բեմ: Այդ ժամանակ, երբ նոր էինք ծանոթացել ես պետք է սիրո մասին երգ կատարեի և ամաչում էի՝ մտածելով, որ բոլորը գիտեն՝ սիրահարված եմ Լևոնին, իսկ հիմա վաղուց չեմ ամաչում»,- պատմեց երգչուհին: 

Անկեղծանալով երգչուհին պատմեց՝ սիրո մեջ եղել են փուլեր, երբ հաճախ ունեցել են վեճեր՝ չհասկանալով միմյանց:
«Բնականաբար այդպիսի փուլեր ևս պատահել են, իսկ ես սկսեցի գրել նոր երգեր»,- հավելեց երգչուհին՝ կատարելով «Սերը մեր» երգը: 

Համերգի ընթացքում երգչուհին կատարեց «My bad» աշխատանքը, որը լսարանի դատին է հանձնել վերջերս և պատմեց, որ երգեր գրելիս նաև ոգեշնչվում է ընկերուհիների պատմություններից:

Ինչպես նշեցինք համերգին ներկա էին Սիրուշոյի հարազատները և երգչուհին նշեց, որ նրանց շարքերում կա մի շատ կարևոր մարդ՝ նրա մայրը՝ Սյուզան Մարգարյանը, որի հետ նրանք կատարեցին «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգը: Համերգի ընթացքում նաև Սյուզան Մարգարյանը կատարեց իր «Սերն անցավ» աշխատանքը, որը տևական ժամանակ է ինչ չէր հնչել նրա կատարմամբ: 

Համերգին ներկա էին մի շարք հայտնիներ. մասնավորապես՝ Ավետ Բարսեղյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Ալլա Լևոնյանը, Նունե Եսայանը, Արամեն և այլք: Սիրուշոն բեմ հրավիրեց Ավետ Բարսեղյանին, որպեսզի նա ներկայացնի հաջորդ երգը:
«Իրականում ես միշտ սիրում եմ համերգի բացումն իրականացնել, բայց այժմ ես ուզում եմ ասել՝ Սիրուշո՛ , դու բացառիկ տեսակ ես, բացառիկ երգչուհի, մայր, կին և ուրախ եմ, որ այսօր դու սահմանեցիր նոր նշաձող: Նա նստեց, գրեց ու էլի հաղթեց հենց այս երգով և հենց շատ պարզ բանաձևով՝ իսկական սերը շատ պարզ է, քանի որ պետք է նայել մեզ լույս տվող մարդկանց և ասել՝ սիրում եմ քեզ»,- ասաց Ավետ Բարսեղյանը, որից հետո Սիրուշոն կատարեց «Ինձանից ավել» երգը՝ եզրափակելով մենահամերգը: 

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ