Սեյսմոլոգը՝ ՀՀ-ում երկրաշարժավտանգ գոտիների ու Երևանում վտանգավորության աստիճանի մասին

Լուրեր mediaarm 2023-02-16 00:09:00 570
c5ce3843-9322-4948-91e9-cb614415edd6_2t4JQ.jpeg

ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ նորանկախ Հայաստանում ստեղծվել և պարբերաբար թարմացվում են շենք-շինությունների սեյսմակայունության նորմերը, նաև՝ նորմերում տեղ գտած Ա և Բ հավելվածները:  

«Ա հավելվածում Հայաստանի տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզն է՝ սեյսմիկ գոտևորման քարտեզը: Պարզ ասած՝ ՀՀ տարածքը բաժանված է որոշակի գոտիների՝ ըստ սեյսմիկ վտանգի մակարդակի, և նշված են այդ գոտիներում հնարավոր երկրաշարժերը: Հիմք ընդունելով այդ քարտեզի տվյալները՝ Բ հավելվածում նշված է ՀՀ բոլոր բնակավայրերի ցանկը և ամեն մի գյուղի, քաղաքի համար սեյսմիկ վտանգի առավելագույն մակարդակը»,- տեղեկացնում է նա:

Ըստ նրա, շինարարը, որը մտադիր է շենք կառուցել, ճարտարապետը, որը պատրաստվում է նախագծել, կոնստրուկտոր-ինժեները, որը պետք է հաշվարկ կատարի, պարտավոր են բացել այդ նորմերը, ստուգել Բ հավելվածում տվյալ քաղաքի կամ գյուղի համար սեյսմիկ վտանգի աստիճանը՝ սեյսմակայունությունը և դրա հիման վրա նախագծել, կառուցել, այնուհետև դրանք շահագործման հանձնել:

Սեյսմոլոգի խոսքով՝ այդ նորմերի համաձայն՝ Երևան քաղաքի ամբողջ շինարարությունը պետք է իրականացվի 9 բալ սեյսմիկ վտանգի հաշվարկով, որը խորհրդային տարիներին 7 բալ էր կազմում:

Պետրոսյանը նկատում է, որ, ցավոք, այսօր շատ խոցելի են խորհրդային ժամանակահատվածում կառուցված շենքերը:

«Դրանք կառուցվել են տարբեր տարիների, տարբեր պրոյեկտներով ու տարբեր տեղանքներում: Աջափնյակում կան 60-ական թվականներին կառուցված «խռուշյովկաները», որոնք վթարային չեն: Կան շենքեր, որոնք վթարային են, ընդհուպ՝ մինչև չորրորդ աստիճանի: Ամեն շենք առանձին պետք է անձնագրավորվի, և տասը տարին մեկ բոլոր շենքերն ուսումնասիրվեն, և այդ անձնագրերում լրացվեն տեխնիկական պարամետրերը, այդ թվում՝ սեյսմակայունությունը՝ համեմատած նախնական տվյալների հետ, որոնք եղել են շենքը կառուցելու ժամանակ»,- նշում է նա: 
Սեյսմոլոգը օրինակներ է բերում. «Նույնիսկ շենք կա՝ երեք մուտքանի, որ առաջին և երկրորդ մուտքերը երրորդ կարգի վթարային են, իսկ երրորդ մուտքը՝ չորրորդ: Վեցմուտքանի շենքեր կան, որ երրորդ-չորրորդ մուտքերը 4-րդ կարգի վթարային են, մյուսները՝ ոչ, որովհետև շենքը անհավասար է նստում: Շենքի ֆունդամենտում եղած գրունտը մի դեպքում բազալտից ամուր գրունտ է, մյուս դեպքում սպիտակ կավահողեր են, որոնք հեշտությամբ լվացվում են, և դրա համար շենքերն անհավասար են նստում: Բայց բոլոր շենքերի դեպքում նույնն ասելը ոչ մասնագիտական մոտեցում է: Դրա համար պետք է յուրաքանչյուր շենք առանձին ուսումնասիրվի, անհատական մոտեցում լինի»:

Խոսելով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին՝ սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը նշում է, որ այդ երկրաշարժերը հարում են արևալաանատոլիական ակտիվ երկրաշարժածին բեկվածքին, որը շրջանցում է ՀՀ տարածքը: Այդ առումով Հայաստանի Հանրապետությանը անմիջական վտանգ չի սպառնում:

Հարցին՝ հաշվի առնելով Հայաստանի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի քարտեզը՝ ո՞րն է ամենավտանգավոր գոտին, վերջինս պատասխանում է՝ այդ քարտեզում ներառված Է երեք գոտի, որից համեմատաբար ամենավտանգավորը երրորդ գոտին է: 
«Այն անցնում է Փամբակ-Սևան-Սյունիք ակտիվ խզվածքի երկայնքով՝ ընդգրկելով մասնավորապես Վանաձոր, Սպիտակ քաղաքները և մոտենալով Ժելտարեչենսկ-Սարիղամիշ ակտիվ խզվածքին՝ հյուսիս-արևմտյան հատվածում: Վտանգավոր են նաև մի շարք այլ բնակավայրեր, որոնք հարում են այդ խզվածքին: Պակաս վտանգավոր է Երևան քաղաքը, որովհետև այն գտնվում է երկրորդ գոտում: Այնուամենայնիվ, բոլոր հնարավոր կառուցապատողները պարտավոր են կառուցել 9 բալ սեյսմակայուն շենք-շինություններ, նույնը՝ Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում: Պահանջները մաքսիմալ խիստ են»,- շեշտում է նա: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ