Փաստաբան Երվանդ Վարոսյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով հետևյալը. «Սա բոլոր նիկոլականների կերպարն է»:
Ավելի վաղ լրագրող Բորիս Մուրազին էր տեսանյութի վերաբերյալ գրառում կատարել. «Ուրեմն էս ոչ բարոյական մարդու զավակը ուղիղ եթերում պատմում է, թե ինչպես է բռնության ենթարկել 7-ամյա արցախցի տղայի (իր խոսքով միայն վերբալ բռնության, բայց ես չեմ հավատում) և թողել չոլերում։
Իրավապահները ոչինչ իհարկե չեն արել, ավելին նիկոլական ժեխնյուզը այն ակտիվորեն տարածում է։ Մի քանի օր անց ոչ բարոյական մարդուց ծնված այս բիոզանգվածը դուբինկով հարվածում է էպիլեպսիայով տառապող մեկ այլ երեխայի։
Հենց այս պատճառով եմ ասում, որ այս բռնությունների հովանավորն անձամբ Նիկոլն է»։
Նշենք, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը առաջին անգամը չէ, որ միջադեպերի կենտրոնում է հայտնվում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ական պաշտոնյան, ըստ համայնքի բնակիչների, ծեծի էր ենթարկել գյուղի 18-ամյա բնակչին: