«Սասուն Միքայելյանն առաջինը չէ, որ էշ-էշ հայտարարություններ է արել իմ մասին». Մովսես Հակոբյան

Լուրեր mediaarm 2023-02-18 13:12:00 1350
5f328631-6d3d-4b7d-a93d-38506de75cf5_8v3yJ.jpeg

«Ես չեմ մեկնաբանում այդ կարգի մարդկանց ասածները, դա ընդամենը փաստեց, որ իմ գնահատականը ճիշտ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հնչեցրած մտքերին:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայեյանը Հ1-ի եթերում խոսելով Մովսես Հակոբյանի մասին, ասել է. «Մովսես Հակոբյան, դու դարձար բանակի կանաչ փող հավաքողը»:

Արդյոք այս հայտարարությունն ուզո՞ւմ եք անպատասխան թողնել՝ հարցրեցինք Մովսես Հակոբյանին. «Իհարկե՛, այդ հարցադրումը Դատախազությանը կարող եք անել»:

Հնարավո՞ր է, որ այդ հայտարարության համար դատարան դիմեք. «Ես բազմիցս ասել եմ, որ նման մարդկանց գնահատականն ինձ համար կարևոր չէ, մարդիկ, որոնք զբաղված են ոչ իրենց գործով: Չգիտեմ՝ ինքը զիվորակա՜ն է, դատախա՜զ է, թե մի ուրիշ աշխատող է, բոլոր դեպքերում այն մարդը, որն ամեն ինչով զբաղվում է, նա ոչնչից գաղափար չունի: Ինքն առաջինը չէ, հազարավոր մարդիկ այդպիիս էշ-էշ հայտարարություններ են արել իմ մասին»:

Դիտարկմանը, որ ԵԿՄ վարչության նախագահն ասել է՝ «Սաղ օրը Ծաղկաձորներում քարշ ես գալիս, եկել Հյուսիսային պողոտայում ապրում ես ու հայրենասիրությունից ես խաղում», Մոսվսես Հաոբյանն այսպես արձագանքեց.

«Իրենք նորից պոպուլիզմով են զբաղված: Ճիշտ է ասում, ես գնում եմ Ծաղկաձոր՝ դահուկ քշելու, բայց ես Հյուսիսային պողոտայում չեմ բնակվում, ես բնակվում եմ բանակի կողմից տրամադրված բնակարանում»:

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հունվարի 28-ին՝ բանակի օրվա կապակցությամբ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ աղմկահարույց հայտարարություն էր արել, թե Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել, հետո փորձեց իր ասածը սրբագրել, ասելով, թե Սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո բանակ չենք ունեցել:

Մովսես Հակոբյանը այս հայտարարության վերաբերյալ իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Սասուն Միքայելյանը բանակից այնքանով է հասկանում, որքան ինքը գինեկոոգիայից:

Սասուն Միքայելյանն իր հերթին երեկ անդրադարձել է Մոսվսես Հակոբյանի այդ հայտարարությանը՝ ասելով, եթե Մովսես Հակոբյանն ուզում է գինեկոլոգիայով զբաղվել, ապա թող փորձի, գուցե դա իր մոտ ավելի լավ ստացվի:

Մովսես Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես ասել եմ՝ այն գործով չեն զբաղվում, որից գաղափար չունեն…»:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ