Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահները հեռացվելու են։
Տեղեկությունը «Ֆակտոր»-ին փոխանցել է ՀՀ բարձրաստիճան աղբյուրը։ Նրա փոխանցմամբ՝ այս գործընթացը տեղի է ունենալու մոտ ժամանակներում։ Պաշտոնյան չի հստակեցրել, թե նման որոշումն ինչով է պայմանավորված, սակայն, վստահեցնում է, որ քաղաքական որոշում կա։
Ուշագրավ է, որ ռուս սահմանապահների տեղակայումը «Զվարթնոց» օդանավակայանում չի կարգավորվում միջկառավարական պայմանագրով։ Ռուս սահմանապահները օդանավակայանում ծառայություն են իրականացնում ՀՀ ԱԱԾ-ի և ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ զորքերի հրամանատարների միջև ստորագրված մի փաստաթղթով։
Նշենք, որ Հայաստանը և Ռուսաստանը 1992 թվականին ստորագրել են պայմանագիր, որով կարգավորվում է ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու գործունեությունը։ Այս պայմանագրում, սակայն, օդանավակայանում ծառայություն իրականացնելու վերաբերյալ կետ չկա։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: