Ռուսական ռուբլու փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր կտրուկ նվազել է:
Այն կապված է Դոնի Ռոստովի միջադեպով, երբ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը հայտնել է այն գրավելու մասին:
Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալով՝ ռուսական ռուբլու փոխարժեքը երեկ կազմել էր 4.57 դրամ։
Արդեն այսօր Երեւանի փոխանակման կետերում ռուբլին գնվում է 3․90 դրամով, վաճառվում՝ 4.50։