Ռուբեն Վարդանյանը հայտարարությամբ է հանդես եկել

Լուրեր mediaarm 2023-04-26 22:43:00 441
90b3d5fc-a7b8-403f-8225-2ca1e02670fe_kxUS7.jpeg

Ադրբեջանի կողմից՝ իր պայմանավորվածությունների հերթական խախտումը էլ ավելի է սրել իրավիճակը Արցախի շուրջ։ Այդ կապակցությամբ երեկ մենք աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, գործողությունների ծրագիր քննարկել և որոշակիացրել ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլերը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Արցախի բնակիչների հետ մի շարք հանդիպումներ են անցկացվել, համատեղ քննարկվել են հիմնական մարտահրավերները, ձևավորվել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, Արցախի և Հայաստանի ղեկավարությանը, ինչպես նաև միջազգային հանրությանն ուղղված հիմնական պահանջները։

Արցախի երիտասարդության նախաձեռնող խումբն իր կողմից ձևակերպել և հաստատել է գործողությունների ծրագիր, որը պետք է իրականացվի, եթե Ադրբեջանը պատրաստ չլինի վերադառնալ Եռակողմ հայտարարության տառի ու ոգու պահպանմանը, ու ես իմ կողմից ամբողջությամբ սատարում եմ երիտասարդներին։

Աշխատանքային հանդիպումներ են անցկացվել Արցախի քաղաքական կուսակցությունների հետ, որոնց ընթացքում մշակվել է միասնական դիրքորոշում՝ իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում Արցախի ժողովրդի շահերի միանշանակ պաշտպանությանն ուղղված քայլերի առնչությամբ։

Արցախի Հանրապետության և Արցախի Անվտանգության խորհրդի ղեկավարների հետ ևս քննարկումներ են եղել, որոնց շրջանակներում վերահաստատվել են բնակչության միասնական սկզբունքներն ու դիրքորոշումը, այն է՝ մենք մեր հողի վրա ենք, ոչ մի տեղ չենք գնալու և չենք հրաժարվելու նրանից:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը տեղեկացվել է Արցախի ժողովրդի և քաղաքական ուժերի դիրքորոշման մասին, ինչպես նաև նշվել է, որ մենք նրանց կողմից միջանցքի ապաշրջափակմանն ուղղված կոնկրետ քայլեր ենք սպասում։ Այսպիսի պայմաններում միջանցքը մեր կողմից չի օգտագործվելու: Այս հարցում որևէ փոխզիջում չի կարող լինել։ Հայաստանի հետ առանց սահմանափակումների ուղիղ և ազատ կապի ապահովումը մեր անվերապահ պայմանն է: Մենք անելու ենք ամեն ինչ՝ մեր իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Եթե ռուսական խաղաղապահ զորախմբին և միջազգային հանրությունը չհաջողվի ոչինչ փոխել, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահելու մեր հայրենակիցների օրինական շահերի պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ դրա համար օգտագործելով եղած խաղաղ և այլ միջոցները։

Կոնկրետ թեզեր են ներկայացվել բոլոր քաղաքական ուժերին և դերակատարներին, և մենք սպասում ենք նրանց արձագանքին։ Միաժամանակ մենք ինչպես Արցախում, այնպես էլ Արցախից դուրս գտնվող բոլոր շահագրգիռ և առողջ ուժերի մասնակցությամբ յուրաքանչյուր կետի և թեզի շուրջ հանրային քննարկումներ ենք սկսում»,-նշել է նա։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ