Ռոստովի օդանավակայանը, ռազմական օբյեկտները մեր վերահսկողության տակ են. Պրիգոժին
«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը, ով հայտարարել էր, որ ՄՌԿ-ի վրա օդային հարձակում է տեղի ունեցել և դրանում մեղադրել ՌԴ ռազմական ղեկավարությանը, նշել է, որ իր ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Ռոստովի օդանավակայանը և բոլոր ռազմական օբյեկտները։