ՌԴ-ում գտնվող հայերն ունեն երեք պատճառ՝ Ռուսաստանի տարածքն անհապաղ լքելու համար

Լուրեր mediaarm 2023-01-07 17:55:00 711
harutyun-mkrtcyan_VTUvU.jpg

Ռուսաստանում առաջիկայում մոբիլիզացիայի նոր փուլ է հայտարարվելու, Lragir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։ «Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է նոր մոբիլիզացիա հայտարարել, մեր հայրենակիցների հետ ակտիվ շփումները հաստատում են այս ինֆորմացիան։ Մարդիկ, ովքեր ունեն ծանոթներ համակարգի ներսում, արդեն իսկ խոսում են այն մասին, որ զորահավաքի թերթիկներ կան։

Եվ ՌԴ-ն, նախկին փորձը հաշվի առնելով, պատրաստվում է ավելի պատրաստված զորահավաք հայտարարել։ Այսինքն՝ սկզբում զինապարտ տղամարդկանց համար կփակվեն սահմանները, այնուհետև պաշտոնապես զորահավաք կհայտարարվի։ Ինչո՞ւ եմ ես սրա մասին բարձրաձայնում, շատ պարզ պատճառով, որպեսզի մեր հայրենակիցները, ովքեր ապրում են ՌԴ-ում, անակնկալի չգան ու արդեն այսօրվանից սկսած պլանավորեն ՌԴ-ից իրենց դուրս գալու քայլերը»,- ասաց նա։

Հարություն Մկրտչյանի խոսքով՝ ՌԴ-ում գտնվող հայերն ունեն երեք պատճառ՝ Ռուսաստանի տարածքն անհապաղ լքելու համար։ Առաջին ու հիմնավոր պատճառն Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններն են, որի ուղղակի մասնակիցն են դառնում հայերը՝ անկախ իրենց կամքից։ «Հատկապես ՌԴ քաղաքացի հայերին ուղարկելու են Ուկրաինայի անտառներում զոհվելու՝ Վլադիմիր Պուտինի ամբիցիաները պաշտպանելու համար»,- ասաց նա։

Երկրորդ պատճառը, թե ինչու պետք է հայերը լքեն ՌԴ-ն, ըստ քաղաքագետի, հայ-ռուսական հարաբերություններն են։ «Այդ հարաբերություններն օր օրի օբյեկտիվորեն սրվում են, քանի որ ՌԴ-ն չի կատարում ՀՀ հանդեպ ստանձնած իր պարտավորությունները։ Եվ եթե ՀՀ իշխանությունները շատ ավելի կոպիտ դիրքերից ու շատ ավելի լուրջ պահանջներով հանդես գան, մենք ունենք ՌԴ-ում վրացիների փորձը։ Տեսանք, թե ռուս-վրացական պատերազմի օրերին ՌԴ-ն ինչ վերաբերմունքի արժանացրեց վրացիներին, նույն բախտին են արժանանում նաև մեր հայրենակիցները։ Եվ երրորդ պատճառը տնտեսական դրության բարդացումն է եւ ռուբլու շարունակական արժեզրկումը։ Այն քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում աշխատում են և իրենց գումարն ուղարկում են Հայաստան, նրանք ևս պետք է սառը հաշվարկ անեն ու հստակ գնահատական տան՝ արժե մնալ ՌԴ-ում, թե ոչ»,- նշեց Հարություն Մկրտչյանը։

Քաղաքագետի խոսքով՝ առայժմ ՌԴ տարածքը լքելու համար արգելք չկա, բայց ռազմաճակատում իրադրությունն այնպիսին է, որ ՌԴ-ն այլ ելք չունի, սահմանները փակելով՝ մոբիլիզացիա է հայտարարելու։ Այն, որ զորակոչի ժամանակ թիրախում են լինելու օտարազգիները, փաստում է նաև այն, որ Ռուսաստանի իշխանությունները քաղաքացիություն ստանալու գործընթացը հեշտացնելու որոշումներ են ընդունել վերջին ամիսներին։

«Քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն ՌԴ անձնագիր ստանալ, այժմ նրանց մեկ քայլ է բաժանում այդ «բաղձալի» երազանքից։ Նրանք կարող են գնալ զինկոմիսարիատներ, պատրաստակամություն հայտնել, որ կմասնակցեն Ուկրաինայում ծավալվող գործողություններին, և ՌԴ-ն նրանց անմիջապես կտրամադրի քաղաքացիություն։ Ես նաև ուզում եմ կոչով դիմել Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր այն հայրենակիցներին, ովքեր Միութենական պետություն կոչվող մետաստազի կողնակիցներ են։

Նրանք ևս ազատ են իրենց որոշումներում, քանի դեռ սահմանները բաց են, կարող են գնալ ՌԴ և ռուսական անձնագրի տեր դառնալ։ Հայաստանի Հանրապետության առաջ այսօր խնդիր է դրված պահպանել անկախությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը։ Եվ ՀՀ պետականության թիվ մեկ սպառնալիքը դա Ռուսաստանի Դաշնությունն է։ ՌԴ ծպտյալ կողմնակիցները կարող են ինքնաբացահայտվել ու գնալ Ռուսաստան, Հայաստանի Հանրապետությունը ՌԴ-ին անկախություն ու ինքնիշխանություն չի զիջելու, սա մեկընդմիշտ պետք է նրանք հիշեն»,- հավելեց նա։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ